ԺԽՏՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՐՄԱՆԵՐԵՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ

Authors

  • Նաիրա ՇԱՉԻԼՎՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.171

Keywords:

ժխտման կարգ, բառակազմական մակարդակ, ժխտական նախածանց, ժխտական վերջածանց, ժխտական նշանակություն, շարահյուսական գործառույթ, բառային ժխտում, մասնակի ժխտում, ընդհանրական ժխտում

Abstract

Սույն հոդվածում քննարկվում են գերմաներենի և հայերենի բառակազմական մակարդակում ժխտման կարգի արտահայտման միջոցները՝ ժխտական նախածանցներն ու վերջածանցները (հայերենում նաև ժխտական նշանակությամբ որոշ ձևույթներ): Նշված լեզվական մակարդակում ամենագործուն միջոցը համարվում են գերմաներեն un- և հայերեն ան- ժխտական նախածանցները, մինչդեռ մյուս ածանցները համարվում են ոչ կենսունակ և լեզվի զարգացման ժամանակակից փուլում հազվադեպ են մասնակցում նոր բառերի կերտմանը: Ժխտման արտահայտման բառակազմական միջոցները թե΄ հայերենում, թե΄ գերմաներենում կարող են կիրառվել տարբեր շարահյուսական գործառույթներով, հանդես գալ որպես ընդհանրական և մասնակի ժխտման միջոցներ:

Downloads

Published

2017-10-16

Issue

Section

Լեզվաբանություն