ԽԱՂԻ ՈՒ ՄԻՖԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԱՅՐԻՍ ՄԵՐԴՈՔԻ ՈՒՇ ՇՐՋԱՆԻ ՎԵՊԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2017.21.2.246Keywords:
«Զայրացած երիտասարդություն», դրամատիկ խաղ, էկզիստենցիալիզմի փիլիսոփայություն, տրագիկոմիկական ֆարս, միֆական մտածողություն, ծաղրանմանակում, պոստմոդեռնիզմ, գոյության աբսուրդAbstract
Հոդվածում քննության են առնվում Այրիս Մերդոքի ուշ շրջանի վեպերի առանձնահատկությունները: Հեղինակը փորձում է գտնել մարդկային հոգու լեզվի արտահայտման նոր միջոցներ: Մերդոքը յուրովի է վերաիմաստավորում իր պատկերած աշխարհը, խաղը դառնում է դիպաշարի կառուցման գլխավոր խնդիրը: Խաղը և նոր միֆական մտածողությունը, շարադրանքի համար օգտագործվող տարբեր գեղարվեստական հնարները իրենց ազդեցությունն են թողնում սյուժեի կառուցման, կերպարների համակարգի, մոտիվների ներկայացման վրա: Մերդոքի հերոսները օժտված են ճշմարտությունը ճանաչելու գերբնական ունակությամբ: Հեղինակի ուշ շրջանի վեպերն ունեն պոստմոդեռնիստական գրականությանը բնորոշ գծեր` իրականության բազմակի վերաիմաստավորումը տարբեր մակարդակներում, ավանդական մշակույթի տարրերի կիրառումը ստեղծագործության կառուցվածքում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2017 Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.