ՈՒԺԳՆԱՑՆՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԱԾԱԿԱՆԱԿԵՐՏ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Authors

  • Մարինա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.011

Keywords:

ածականակերտ կայուն արտահայտություններ, ուժեղացուցիչ բաղադրիչ, ելակետային լեզու, թարգմանվող լեզու, համեմատության հիմքը, համեմատության առարկան, ընտրովի համարժեք, քերականական համարժեք, բառաքերականական համարժեք, բառային թարգմանություն, նկարագրական թարգմանություն, պատճենավորում

Abstract

Հոդվածը վերաբերում է անգլերեն ուժգնացնող բաղադրիչով ածականակերտ կայուն արտահայտությունների հայերեն և ռուսերեն թարգմանելու հիմնախնդրին: Նյութը հիմնված է գրեթե 80 անգլերեն արտահայտությունների ուսումնասիրության վրա, որոնք դասակարգվել են ըստ բառային և քերականական համարժեքության աստիճանի: Համարժեքները դիտարկվել են երեք լեզուների շրջանակներում. ներկայացվել են թարգմանության այլընտրանքային եղանակներ: Հեղինակներն եկել են այն համոզման, որ ուժգնացնող բաղադրիչով ածականակերտ կայուն արտահայտությունների անգլերեն, հայերեն և ռուսերեն թարգմանության պարագայում չի կարող լինել մեկ որոշակի մոտեցում: Ինչպես և այլ դարձվածաբանական արտահայտությունների դեպքում, թարգմանիչը պետք է հաշվի առնի թիրախ լեզվի կրողների ավանդույթները և որդեգրի արդյունավետ եղանակ, որպեսզի, օգտագործելով այդ լեզվում առկա արտահայտչական հնարները, կարողանա փոխանցել օտար, գունեղ ու ազդեցիկ պատկերները թիրախ լեզվում:

Downloads

Published

2018-05-16

Issue

Section

Լեզվաբանություն