ԱՆԳԼԵՐԵՆԻ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Authors

  • Արաքսյա ՍՏԵՓԱՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.023

Keywords:

նորաբանություն, անվանաբանություն, ճանաչողական մոտեցում, ժողովրդական ստուգաբանություն, մտազուգորդում, բառախառնուրդ, հասկացութային միաձուլման տեսություն

Abstract

Սույն հոդվածում քննության են առնվում որոշակի խնդիրներ` կապված անգլերենի նորաբանությունների ճանաչողական առանձնահատկությունների հետ: Ժամանակակից անգլերենում կան բազմաթիվ նորաբանություններ` ստեղծված տարբեր տեսակի մտազուգորդումների, ինչպես նաև ժողովրդական ստուգաբանության հիմունքով: Մտազուգորդումների հիմունքով ստեղծված նորաբանությունների շրջանակներում հետաքրքրական է այն իրողությունը, երբ հատուկ անունը վերածվում է հասարակ անվան և սկսում գործածվել որպես հասարակ գոյական: Անգլերենի զարգացման ժամանակակից փուլում բառախառնուրդը բառաստեղծման ամենագործուն միջոցներից է: Հոդվածում փորձ է արվում դիտարկելու նորաստեղծ բառախառնուրդները հասկացութային միաձուլման տեսության լույսի ներքո:

Downloads

Published

2018-05-16

Issue

Section

Լեզվաբանություն