ՍԱՍՏԿԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԻՄԱՍՏԱՅԻՆ-ԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՐՊԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ (ՀԱՅԵՐԵՆԻ ԶՈՒԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ)
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.041Keywords:
անդրադարձ դերանուններ, սաստկացուցիչներ, գործաբանական իմաստ, «անսպասելիության» գործոն, կառուցվածքային վերլուծություն, PR միավորներ, իմաստային վերլուծությունAbstract
Սույն հետազոտության մեջ քննության են առնվում անգլերենի սաստկական դերանունները, որոնք դիտարկվում են անդրադարձ դերանունների շրջանակում: Կառուցվածքային և իմաստային-գործաբանական վերլուծությունների միջոցով վեր են հանվում այն ընդհանրություններն ու տարբերությունները, որոնք առկա են անգլերենի վերոնշյալ դերանունների և դրանց հայերեն համարժեքների միջև: Կառուցվածքային տեսակետից անգլերենի դերանունների անդրադարձ տեսակին հայերենում համարժեք է կամ -վ ածանցով բայը, կամ առանց -վ ածանցի բայը և անձնական դերանվան հոլովական ձևերը (ինձ, քեզ, իրեն, մեզ, ձեզ): Անգլերենի շեշտող դերանունները արտահայտվում են ինքս, ինքդ, ինքն, ինքներս, ինքներդ, ինքներն կամ իրենք անձնական դերանունների սաստկական ենթատեսակի միջոցով: Իմաստային-գործաբանական վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ ի տարբերություն հայերենի` անգլերենի շեշտող կառույցները ավելի բազմաբնույթ են և բազմիմաստ:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2018 Loreta BAZIKYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.