ՄՈԴ ԳՈՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ՈՒ.Բ. ԵՅԹՍԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Authors

  • Համլետ ԱՌԱՔԵԼՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.194

Keywords:

մուսա, Մոդ Գոն, վարդ, հոմերոսյան խորհրդանիշներ, Հեղինե

Abstract

20-րդ դարի իռլանդացի բանաստեղծ, դրամատուրգ Ուիլյամ Բաթլեր Եյթսի մուսան, նրա Բեատրիչեն, նրա Լաուրան հայտնի նացիոնալիստ Մոդ Գոնն էր, որի ներկայությունն ակներև է գրողի՝ սիրո թեմայով գրված բանաստեղծություններում։ Անընդհատ հեռանալով ու հեռացվելով իր մուսայից՝ Եյթսը նրան նույնացնում էր վարդի, աստվածուհիների և հոմերոսյան հերոսուհիների հետ։ Այս հոդվածում քննարկվում են մուսա Մոդ Գոնի բազմաթիվ խորհրդանիշները, որոնք արտացոլում են նրա կերպարի առանձնահատկությունները՝ ամփոփված գրողի ստեղծագործության մեջ։

Downloads

Published

2018-05-16

Issue

Section

Գրականագիտություն