ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԷՄԻ ԹԵՆԻ «ՀԱՃՈՒՅՔ-ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱԿՈՒՄԲԸ» ՎԵՊՈՒՄ

Authors

  • Հեղինե ԹԱՄԱԶՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.236

Keywords:

«Հաճույք-երջանկություն ակումբը», էթնիկ ինքնություն, մայր-դուստր հարաբերություններ, ավագ սերունդ, կրտսեր սերունդ, հիշողություն

Abstract

Սույն հոդվածում քննության է առնվում բարդ կառույց և սյուժետային գիծ ունեցող մի ստեղծագործություն, որտեղ միահյուսված են հիշողությունը և էթնիկ ինքնության մերժումը, որտեղ կա սեր և ատելություն, պահպանողականություն և դրանից ձերբազատում, որտեղ կա զգացմունք և հարաբերություն, բայց և այնպես առկա է հավերժական շարունակելիության գաղափար՝ համեմված ենթագիտակցությունից դուրս պրծած տեսիլքներով: Հոդվածում կարևորվում են հենց այդ տեսիլքները, քանի որ դրանք ստիպում են Էմի Թենին և նրա հերոսուհիներին վերադառնալ իրենց ինքնության ակունքներին: Ստեղծագործությունը առավել ընկալելի դարձնելու համար այն բաժանվում է ավագ սերնդի, այսինքն՝ մայրերի և երիտասարդ սերնդի՝ դուստրերի պատմությունների:

Downloads

Published

2018-05-16

Issue

Section

Գրականագիտություն