ՌՈԲԵՐՏ ԼՈՒԻՍ ՍԹԻՎԵՆՍՈՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Authors

  • Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2018.22.1.258

Keywords:

հավատքի խնդիրներ, կալվինիզմ, հոգևոր զրկանք, կրոնական թեմաներ, «Օլալա», ստեղծագործական սուբլիմացիայի օրինակ, հոգևոր ճգնաժամ, աստվածաշնչյան ակնարկներ

Abstract

Հոդվածում ուսումնասիրվում է Անգլիայի և Շոտլանդիայի կրոնական բախումների ազդեցությունը Սթիվենսոնի հավատքի ձևավորման վրա, որը հատկապես արտացոլված է հեղինակի «Օլալա» պատմվածքում: Անգլիայի և Շոտլանդիայի կրոնական առճակատումներն ու հավատքի հարցերում ներքաղաքական հակասությունները խաթարում էին Շոտլանդիայի կաթոլիկ եկեղեցու հիմքերը:  Էդինբուրգյան համաձայնագրի ստորագրումը դարձավ հենց այն բեկումնային քայլը, որը կանխորոշեց Շոտլանդիայի անցումը պրեսբիտերական եկեղեցուն, որը հենվում է Ժան Կալվինի ուսմունքների վրա: Հասակ առնելով կալվինիզմին հավատարիմ լինելու մթնոլորտում, ինչը պարտադրվում էր թե´ ընտանիքի հոր՝ Թոմաս Սթիվենսոնի և թե´ դայակի՝ Էլիս Քանինգեմի կողմից, ում դաստիարակությունն էլ ձևավորել է Ռ. Լ. Սթիվենսոնի ստեղծագործական երևակայության աշխարհը՝ ապագա գրողը սկզբում մեկ անգամ չէ, որ փորձել էր հակադրվել կրոնական դոգմաներին, բայց արդյունքում նա հենց կրոնի մեջ է գտնում աջակցություն իրեն հետապնդող վախերից և բազմիցս դիմում է բիբլիական ակնարկներին իր գեղարվեստական ստեղծագործություններում և նամակներում: Իրեն հուզող կրոնական հարցերին Սթիվենսոնն առավել լիարժեք անդրադառնում է «Օլալա» պատմվածքում:

Published

2018-05-16

Issue

Section

Գրականագիտություն