ԱՆԳԼԵՐԵՆԻ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Authors

  • Արաքսյա ՍՏԵՓԱՆՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.1.033

Keywords:

նորաբանություն, իմաստային դաշտ, հասարակական կյանք, աշխարհայացք, դրական հավելիմաստ, բացասական հավելիմաստ

Abstract

Հոդվածում քննության են առնված անգլերենի նորաբանությունների առավել հաճախադեպ իմաստային խմբերը՝ անգլիախոս հասարակության կյանքում տեղի ունեցող փոփոխությունների և վերջիններիս լեզվական արտացոլման լույսի ներքո։ Նորաբանությունները վերցված են լեզվի կիրառության իրական օրինակներից, ինչը հնարավորություն է տալիս ավելի ակներև դարձնելու նրանց իմաստագործաբանական և ոճաբանական առանձնահատկությունները։ Կան որոշակի իմաստային ոլորտներ (մասնավորապես` քաղաքական, տնտեսական, գիտական և այլ ոլորտներ), որոնց վերաբերյալ նորաբանությունները բավականին բազմաքանակ են։ Նորաբանությունները քննելիս ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները և առկա խնդիրները իրենց արտացոլանքն են գտնում լեզվում։

Downloads

Published

2020-05-31

Issue

Section

Լեզվաբանություն