ԳՈՒՅՆԻ, ԳՈՒՆԸՆԿԱԼՄԱՆ ԵՎ ԳՈՒՆԱՆՎԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ` ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՕԲՅԵԿՏ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2019.23.2.050Keywords:
աշխարհաճանաչում, գունանուն, գունընկալում, գունանվանում, լեզվական հարաբերականություն, լեզվական համընդհանրություն, իմաստային դաշտAbstract
Աշխարհի գիտական և գեղագիտական ճանաչման գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն գունանունները: Տարբեր լեզուների գունանվանական ենթահամակարգերի ուսումնասիրությունը սերտորեն կապված է գույն հասկացության սահմանման և գունընկալման լեզվահոգեբանական առանձնահատկությունների հետ: Նշյալ երևույթների փոխհարաբերության բարդ մեխանիզմը դրանք դարձնում է միջգիտակարգային հետազոտման օբյեկտ: Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում խնդրո առարկա հարցերին առնչվող հիմնարար աշխատություններին, որոնք վաղուց արժանացել են դասական կոչվելու պատվին: Հոդվածում հատուկ ուշադրության են արժանացել լեզվական համընդհանրության և լեզվական հարաբերականության իրարամերժ տեսությունները՝ լեզվի գունանվանական ենթահամակարգի դիտակետից: Այս համատեքստում քննության են առնվում մի շարք մոտեցումներ, որոնք նորովի են լուսաբանում նշյալ տեսությունների հիմնախնդիրները:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2019 Armine KIRAKOSYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.