ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԴԱՐՁՎԱԾԱՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ (հայերենի զուգադրությամբ)

Authors

  • Շահանե ՊԵՏՐՈՍՅԱՆ «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2019.23.2.085

Keywords:

դարձվածաբանություն, պատկերավորություն, խոսակցական ֆրանսերեն, խոսակցական հայերեն, զուգադրություն, պատճառաբանվածություն, ոճիմաստային երանգներ, մշակութային յուրահատկություններ

Abstract

Հոդվածում քննության է առնվում դարձվածաբանության կարևոր հարցերից մեկը՝ դարձվածաբանական միավորների պատկերային նկարագիրը` հայերենի զուգադրությամբ: Բառարաններից և գեղարվեստական գրականությունից քաղված օրինակների հիման վրա վեր են հանվում խոսակցական ֆրանսերենի դարձվածքների ոճիմաստային առանձնահատկությունները, որոնք հաճախ ավելի գունեղ են ու տպավորիչ, քան գրական ֆրանսերենի դարձվածամիավորները, պատճառաբանված չեն և դժվար վերծանելի: Հայերենի հետ զուգադրումը առանձին դեպքերում ի հայտ է բերում դարձվածային պատկերների որոշակի նմանություն, ինչը փոխազդեցությունների կամ պատճենումների հետևանք չէ, այլ` կյանքի և կենսագործունեության ընդհանրության արդյունք:

Downloads

Published

2021-12-14

Issue

Section

Լեզվաբանություն