ԲԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՐՊԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.003Keywords:
բաղարկություն, բառաբարդում, բառակազմություն, նորաբանություն, իմաստաբանական և գործաբանական վալենտականություն, քաղաքական խոսույթ, սոցիալական մեդիաAbstract
Հոդվածում դիտարկվում են ժամանակակից անգլերենի բառակազմական արդյունավետ միջոց հանդիսացող բաղարկության գործաբանական որոշ գործառույթներ: Ինչպես ցույց է տալիս նյութի քննությունը, բառակազմական այս միջոցը նաև նորաբանությունների անսպառ աղբյուր է իր ճկունության, ինչպես նաև իր իմաստաբանական և գործաբանական վալենտականության շնորհիվ: Բառակազմական նմանատիպ միջոցի կիրառումը անխուսափելի հետևանք է տեխնոլոգիական առաջընթացի, քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխությունների, որոնք արձանագրվում են անգլերենում՝ որպես տարբեր ոլորտներում կիրառվող միջազգային լեզվում:
Downloads
Published
2020-06-25
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2020 Foreign Languages in Higher Education
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.