ՏԱԲՈՒ ԲԱՌԵՐԻ ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՒՄ

Authors

  • Ամալյա ՊՈՂՈՍՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.142

Keywords:

բառակազմություն, բառակազմական կաղապարներ, տաբու, բառապաշար, պարզ բառեր, բառաբարդում, ածանցում, վերլուծական բարդություններ, համադրական բարդություններ, հապավում

Abstract

Սույն հոդվածը նվիրված է անգլերենի տաբու բառերի բառակազմական առանձնահատկություններին։ Նպատակն է պարզել, թե անգլերենում բառակազմական որ կաղապարներն են առավել գործուն տաբու բառեր կազմելիս։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անգլերենում տաբու բառերը կազմվել են անգլերենի բառակազմական հնարավոր բոլոր կաղապարներով: Քննված 138 տաբու բառամիավորներից առանձնացվել են հետևյալ վիճակագրական տվյալները. անգլերենի տաբու բառային միավորներից մոտավորապես կեսը կազմությամբ պարզ բառեր են, մնացյալը վերլուծական, համադրական, հապավական տարաբնույթ բաղադրություններ են` բարդություններ կամ բառաբարդումներ (word-composition) և ածանցումներ (affixation): Ընդ որում` բաղադրյալ տաբու բառերի մեծ մասը՝ վերլուծական բարդություններ են, իսկ մի քանիսը` հապավական: Տաբու բառերը, լինելով անգլերենի բառապաշարի ակտիվ և կենսունակ միավորներ, համաչափ զարգացում են ունեցել անգլերենի մյուս բառաշերտերին զուգընթաց բառապաշարի պատմական զարգացման գործընթացում:

Downloads

Published

2021-12-07

Issue

Section

Լեզվաբանություն