ՋՈՆ ԱՓԴԱՅՔԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՎԵԼԱԳԻՐ

Authors

  • Աննա ՊԱՊՈՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Իրինա ԲՈՒՌՆԱԶՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2020.24.1.157

Keywords:

պոետիկա, ինքնագիտակցում, «սեռական հեղափոխություն», իրականության ընկալում, հասարակական և մշակութային զարգացումներ

Abstract

Սույն հոդվածը փորձ է` ներկայացնելու 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկացի հայտնի արձակագիր Ջոն Ափդայքի պատմվածքների վերլուծությունը։ Չնայած գրողը գլխավորապես հայտնի է իր վեպերով, նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասն են կազմում նաև պատմվածքների ժողովածուները, որոնց միջոցով հնարավոր է առավել հստակ պատկերացում կազմել հեղինակի արվեստի աշխարհի առանձնահատկությունների և շարադրանքի տեխնիկայի մասին։ Հոդվածում մասնավորապես ուսումնասիրվում է «Չափազանց հեռու գնալ» պատմվածքների ժողովածուն, որն ակնառու է Ջոն Ափդայքի փոքր արձակի թեմատիկ, գաղափարական և կոմպոզիցիոն առանձնահատկությունների համապատկերում։

Downloads

Published

2021-12-07

Issue

Section

Գրականագիտություն