ՀԱՄՈԶՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.014Keywords:
համոզում, խոսույթ, քաղաքական ելույթ, կրկնություն, փոխաբերություն, հեգնանք, կոդափոխում, հաղորդակցումAbstract
Սույն հոդվածում քննվում են քաղաքական դիսկուրսում համոզման միջոցների առանձնահատկությունները և դրանց արդյունավետ կիրառման ռազմավարությունը: Տարբեր արևմտյան քաղաքական գործիչների կողմից կիրառված համոզման հնարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համոզման ամենաարդյունավետ միջոցը կրկնությունն է: Որոշ հնարներ, ինչպիսիք են փոխաբերությունը, փոխանունությունը, հեգնանքը վաղ ժամանակներից մինչ օրս նույնպես պահպանում են իրենց կիրառման արդյունավետությունը և ապահովում հաջող հաղորդակցում, իսկ ունկնդիրներին դեպի խոսողը դրական տրամադրող լավագույն գործոնը՝ հումորի գրագետ կիրառությունն է: Հաջողության հասնելու ճանապարհին ոչ պակաս կարևոր է նաև կոդափոխման դերը քաղաքական դիսկուրսում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Gohar HARUTYUNYAN, Arpine YEGHIAZARYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.