ՏԵՔՍՏԻ ԿԱՆԽԵՆԹԱԴՐՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.030Keywords:
կանխենթադրույթ, տեքստ, կառուցվածք, միկրո-/մակրոտեքստ, միկրո-/ մակրոկանխենթադրույթ, տեքստի ընկալում, հասկացում և մեկնում, կանխենթադրութային հենքAbstract
Հոդվածում արծարծվում է գործաբանության և տեքստի լեզվաբանության հատման տիրույթում գտնվող հետաքրքիր մի թեմա. տեքստի կանխենթադրութային և տրամաբանական կառուցվածքը: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ տեքստի կանխենթադրութային կառուցվածքը մեծապես պայմանավորված է դրա հիմքում ընկած միկրո/ մակրոթեմայից կամ միկրո/ մակրոկանխենթադրույթից: Հոդվածում նաև հստակ տարանջատվում են մի կողմից միկրո/մակրոտեքստ, իսկ մյուս կողմից միկրո/մակրոկանխենթադրույթ հասկացությունները, քանի որ այս երևույթներն առանցքային դերակատարում ունեն տեսքտի ձևավորման և ծավալման մեջ: Ուսումնասիրության առանցքում են նաև տեքստի ընկալման, հասկացման և մեկնման մեխանիզմները հաղորդակցվողների կանխենթադրութային հենքի տեսանկյունից։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Hranush TOVMASYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.