ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ՈՒՂԵՐՁԸ ՉԱԿ ՊԱԼԱՆԻԿԻ «ՄԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՎԵՊՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.136Keywords:
Չակ Պալանիկ, «Մարտական ակումբ», հոգեբանական և փիլիսոփայական ակնարկներ, էքզիստենցիալ ուղերձ, վեպ-կրկնագիր, վերաիմաստավորումAbstract
Սույն հոդվածում դիտարկվում է այլընտրանքային արձակի վարպետ Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» վեպը: Այն փիլիսոփայական և գրական վերհուշերով հագեցած վեպ-կրկնագիր է: Հոդվածում վեր է հանվել վեպի էքզիստենցիալիստական շերտը՝ զուգահեռներ անցկացնելով էքզիստենցիալիստական մտքի հիմնադրույթների հետ, որոնք դրսևորված են, մասնավորապես, էքզիստենցիալիստական փիլիսոփայության հիմնադիր Ս. Կիերկեգորի և նրա հետևորդների գործերում: Հոդվածում կիրառվել է համեմատական մեթոդը, փորձ է արվել բացահայտել վեպի հիմքում ընկած հիմնական գաղափարները և վերլուծել դրանք՝ համադրելով մի շարք էքզիստենցիալիստական գրողների և փիլիսոփաների ստեղծագործությունների հետ:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Նատալի ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆ, Կատյա ԹՈՎՄԱՍՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.