ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԻՋԻ ՊԻՐԱՆԴԵԼԼՈՅԻ «ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՄԱՏՏԻԱ ՊԱՍԿԱԼԸ» ՎԵՊՈՒՄ

Authors

  • Անի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.144

Keywords:

կոմեդիա դել արտե, Պիրանդելլո, դիմակ, թատրոն, հանպատրաստից խաղ, ինքնություն

Abstract

«Հանգուցյալ Մատտիա Պասկալը» այլաբանական վեպ է անձի ինքնության և մահվան մասին: Պիրանդելլոն անդրադառնում է հաստատուն ինքնության գոյության խնդրին: Հայտնվելով իռացիոնալ իրականության տիրույթում՝ Մատտիայի կերպարը ենթարկվում է անկանխատեսելի և անխուսափելի իրադարձությունների ծավալմանը՝ դառնալով դրանց մեկնաբանը: Հոդվածի նպատակն է ցուցադրել սույն իրադարձությունների հորձանուտում Մատտիայի ինքնության կորստի հանգամանքը՝ ներքին՝ հոգեբանական և արտաքին՝ հասարակության հետ փոխհարաբերության համատեքստում: «Հանգուցյալ Մատտիա Պասկալը» վեպ է, որն արտահայտում է փիլիսոփայության և հոգեբանության շուրջ Պիրանդելլոյի հետաքրքրությունը:

Downloads

Published

2022-03-15

Issue

Section

Գրականագիտություն