ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄԸ ԷՄԻԳՐԱՆՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2021.25.2.161Keywords:
աքսոր, էմիգրանտական գրականություն, կարոտ, հիշողություն, ինքնություն, պատկանելություն, բազմամշակութայնություն, հասարակություն, հոգեբանական ինքնադիմանկար, ինտեգրումAbstract
Արագ զարգացող աշխարհում պատկանելության խնդիրը մնում է ժամանակի հրամայականը: Չնայած մեր արմատները փորձում են մեզ պահել հայրենիքում, շատ դեպքերում էմիգրանտ դառնալն անխուսափելի է դառնում: Միգրացիան, ըստ էության, դարձել է հասարակական նորմ և ինքնության, պատկանելության և տան հասկացությունները վերանայելու և այլ դիտանկյան տակ ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել: Էմիգրանտական գրականության մեջ արտացոլվում են երեք հիմնական կատեգորիաներ՝ դիցաբանական, սոցիոլոգիական և հոգեբանական: 20-րդ դարը համարվում է միգրացիայի դարաշրջան: Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության համատեքստում բացահայտել միգրացիայի թաքնված շերտերն ու բարձրացնել մի շարք հարցեր, որոնք կօգնեն մեզ ավելի լավ մեկնաբանելու էմիգրանտական գրականության առանձնահատկությունները:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Ամալյա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.