ՍԱՐԿԱԶՄԸ ՈՐՊԵՍ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.003Keywords:
սարկազմ, հեգնանք, լեզվագործաբանություն, գործաբանական կարգ, փոխաբերական լեզու, անուղղակի խոսքային ակտերAbstract
Հոդվածի նպատակն է քննության ենթարկել այն տեսական դրույթներն ու մոտեցումները, որոնք հնարավոր են դարձնում սարկազմը դիտարկել որպես լեզվագործաբանական կարգ։ Սարկազմի վերաբերյալ գոյություն ունեցող տեսությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի ընդգրկուն շրջանակ՝ սարկազմի՝ որպես լեզվական և լեզվագործաբանական երևույթի համալիր ընկալման համար: Հոդվածում անդրադարձ է կատարվում սարկազմ հասկացության հիմնական սահմանումներին և առանձնահատկություններին, որոնք անհրաժեշտ են ավելի լավ հասկանալու, թե ինչպես է սարկազմը նյութականացվում որպես փոխաբերական լեզվի առանձին տեսակ:
Downloads
Published
2022-07-04
Issue
Section
Լեզվաբանություն
License
Copyright (c) 2022 Astghik CHUBARYAN , Hayk DANIELYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.