ՍԱՐԿԱԶՄԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԼԵԶՎԱԳՈՐԾԱԲԱՆԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ

Authors

  • Աստղիկ ՉՈՒԲԱՐՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Հայկ ԴԱՆԻԵԼՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.015

Keywords:

սարկազմ, հեգնանք, լեզվագործաբանություն, համագործակցության սկզբունք, ստանդարտ լեզվագործաբանական մոդել, արձագանք-հիշատակման տեսություն, ձևացման տեսություն, արձագանք-հիշեցման տեսություն

Abstract

Հոդվածի նպատակն է վերլուծել հեգնանքի և սարկազմի լեզվագործաբանական տեսությունները, մասնավորապես՝ համագործակցության սկզբունքը, ստանդարտ լեզվագործաբանական մոդելը, ար-ձագանք-հիշատակման տեսությունը, ձևացման տեսությունը և արձագանք-հիշեցման տեսությունը՝ բացահայտելու սարկազմի լեզվագործաբանական ընկալման գոյություն ունեցող տեսակետները և առաջարկելու այնպիսի մոդել, որը կապահովի սարկազմի ճիշտ մեկնաբանությունը տարբեր համատեքստերում: Ներկայացված մոդելների առանձնահատկությունների դիտարկումը հնարավոր է դարձնում վերհանել սարկազմի լեզվագործաբանական քննության որոշ բացեր: Ակադեմիական ուսումնասիրություններից, գեղարվեստական գրականությունից, հեռուստասերիալներից և TedTalk տեսանյութերից քաղված մի շարք օրինակների վերլուծությամբ ուրվագծվում են սարկազմի լեզվագործաբանական ընկալման համալիր մոդելի շրջանակները` հիմք ստեղծելով հետագա գործնական վերլուծությունների համար:

Downloads

Published

2022-07-04

Issue

Section

Լեզվաբանություն