ՄԵԴԻԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.039Keywords:
շահարկում, շահարկող տեխնիկաներ և մարտավարություններ, վերլուծության լեզվաոճական մեթոդ, սոցիալական մեդիա, մեդիա դիսկուրս, քաղաքական նորություններAbstract
Մեդիա-քաղաքական դիսկուրսում կարևոր է դիտարկել շահարկման իրականացման որոշակի մարտավարությունների և տեխնիկաների կիրառումը լեզվաոճական տեսանկյունից։ Ներկայումս կան բազմաթիվ սոցիալական մեդիա հարթակներ, որտեղից մարդիկ կարող են ստանալ տեղեկատվություն, և նույն իրադարձությունը կարող է լուսաբանվել տարբեր կերպ՝ ընթերցողի հետաքրքրությունը գրավելու համար։ Այդ մարտավարություններն ու տեխնիկաները կարող են օգտագործվել խոսքն ավելի հարուստ, տպավորիչ և հզոր դարձնելու համար: Միևնույն ժամանակ, այս հնարքներն օգտագործվում են ամբոխի շահարկման և հնարավորինս մեծ թվով աջակիցների և հետևորդների ներգրավման համար:
Սույն հոդվածում ուսումնասիրության առարկան ԶԼՄ-ների հոդվածների վերլուծությունն է՝ վերլուծության լեզվաոճական մեթոդի միջոցով, որի շնորհիվ բացահայտվում են այն արտահայտչամիջոցներն ու հնարքները, որոնք կարող են շահարկող լինել հոդվածների համատեքստում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Rafayel HARUTYUNYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.