ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԻՍԿՈՒՐՍԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Authors

  • Աննա ԿՆՅԱԶՅԱՆ Երևանի պետական համալսարան
  • Վարդուհի ՂՈՒԿԱՍՅԱՆ Երևանի պետական բժշկական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2022.26.1.076

Keywords:

դիվանագիտական փաստաթղթեր, դիվանագիտական դիսկուրս, անձնական նոտա, վերբալ նոտա, հուշագիր, հռչակագիր, կոմյունիկե

Abstract

Սույն հոդվածում քննարկվում են դիվանագիտական գրագրության առանձնահատկությունները։ Միջազգային կյանքի կարևոր խնդիրները շոշափող զգալի թվով դիվանագիտական փաստաթղթեր են լայնորեն հրապարակվում, որոնք լուրջ ազդեցություն ունեն համաշխարհային ասպարեզում պետության իմիջի ձևավորման և հեղինակության վրա։ Դիվանագիտական գրագրությունն իրականացվում է արարողակարգի ավանդական կանոններին համապատասխան, որոնք մշակվել են տարիներով և այժմ ընդունված են միջազգային գործունեության մեջ։ Դիվանագիտական հաղորդակցությունը ուղղված է ոչ միայն իրավիճակի օբյեկտիվ նկարագրմանը, այլև ներգործելուն և համագործակցություն հաստատելուն:

Downloads

Published

2022-07-04

Issue

Section

Լեզվաբանություն