ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԶԵՏԵՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.1.003

Keywords:

քաղաքական բառապաշար, կորպուս լեզվաբանություն, կորպուսի վրա հիմնված ուսումնասիրություն, բնագիր, տվյալների ընտրանք, հավասարակշռություն, համեմատական վերլուծություն

Abstract

Գիտնականների կարծիքով՝ անգլերենի երկու տարբերակները՝ բրիտանական անգլերենը և ամերիկյան անգլերենը, մեծապես տարբերվում են: Լայնածավալ հետազոտությունների, վերլուծությունների հիման վրա լեզվաբանները եկել են այն եզրահանգման, որ անգլերենի այս երկու տարբերակները հիմնականում տարբերվում են քերականական օրինաչափությունների և բառապաշարի ընտրության հարցերում: Այս հոդվածը անդրադառնում է բառապաշարի ընտրության և մասնավորապես, քաղաքական բառապաշարի տարբերություններին վերաբերող հարցին: Հոդվածի ուսումնասիրության առարկան բրիտանական և ամերիկյան լրատվական նյութերում զետեղված առավել հաճախ օգտագործվող քաղաքական բառապաշարն է։ Տվյալ ուսումնասիրությունը կատարվել է կորպուսի հիման վրա համեմատական վելուծության մեթոդի կիրառմամբ։

Downloads

Published

2023-07-07

Issue

Section

Լեզվաբանություն