ԱՆԳԼԵՐԵՆԻ՝ ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԵՎ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՄԲ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2023.27.1.016Keywords:
նորաբանություն, ընդհանրացում, կարգայնացում, հին հունարեն, լատիներենAbstract
Սրընթաց զարգազող աշխարհում մարդիկ հաճախ են կարիք ունենում ստեղծելու բառեր՝ նոր հասկացույթներ անվանելու համար: Նոր բառի ստեղծման գործընթացն իրականում շատ բարդ է և կազմված է մի շարք փուլերից, որոնք հիմնականում կատարվում են ենթագիտակցական մակարդակում: Մարդիկ կարիք ունեն հասկանալու նոր հանդիպող երևույթի դերը իրենց շրջապատող աշխարհում, և թե այդ երևույթը ինչպիսի դասակարգման կենթարկվի իրենց արդեն իսկ ծանոթ կարգերի շրջանակներում: Մեկ այլ խնդիր է նոր ստեղծվող բառի արտաքին հնչյունական կողմի ընտրությունը, որը հիմնականում խարսխվում է մարդու կողմից իրեն հանդիպող նոր երևույթի կարգայնացման վրա: Սույն հոդվածը նվիրված է հին հունական և լատինական ծագմամբ ձևույթների դերին հոգեբանության ոլորտում ստեղծվող նորաբանությունների շրջանակում: Հոգեբանությունը շատ արագ զարգացող գիտություն է, և բնական է, որ անընդհատ նոր բառեր ստեղծելու կարիք է առաջանում: Հոդվածում փորձել ենք վեր հանել, թե կարգայնացման ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում հոգեբանության ոլորտում նորաբանություններ ստեղծելիս, և թե այդ կարգայնացման գործընթացներն ինչպես են ազդում տվյալ նորաբանությունների արտաքին հնչյունական կազմի վրա, մասնավորապես՝ ինչու են ընտրվում հին հունարեն կամ լատիներեն ձևույթներ հոգեբանության ոլորտի նորաբանությունների կազմման համար:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Araksya STEPANYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.