ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2023.27.1.067

Keywords:

բանավեճի տեխնիկա, Օքսֆորդ ոճի բանավեճ, բանավեճի ձևաչափ, կողմ և դեմ կողմեր, բանավեճի թեմա, բանավոր խոսքի հմտության տիրապետում, քննադատական մտածողություն

Abstract

Հոդվածի նպատակն է բացահայտել լսարանային բանավեճի առավելություններն ու մարտահրավերները բակալավրիատի ուսանողների համար: Բանավոր խոսքի զարգացումն անգլերենի ուսուցման հիմնական նպատակն է: Այնուամենայնիվ, այն ուսանողների համար ամենաբարդ հմտությունն է. դրա հիմնական պատճառներն են վախը, թեմայի վերաբերյալ նախնական գիտելիքների բացակայությունը, բառապաշարի և քերականության անբավարար իմացությունը: Մեկ այլ կարևոր գործոն է ուսուցման մեթոդների ընտրությունը, որը կարող է հետաքրքրություն առաջացնել, ազդել ակտիվ ուսուցման գործընթացում ներգրավվելու պատրաստակամության վրա, կամ ընդհակառակը՝ ապաքաջալերել, խոչընդոտել ուսանողների մասնակցությանը: Սույն հոդվածը միտված է ուսումնասիրելու բանավեճի անցկացման առանձնահատկությունները, տվյալ մեթոդի դերը օտար լեզվի բանավոր խոսքի ուսուցման մեջ: Ուսումնասիրությունը հիմնված է ուսանողների մասնակցությամբ եզրափակիչ հարցման արդյունքների վրա։

Downloads

Published

2023-07-11

Issue

Section

Մեթոդիկա