Լեզվական անհատի գենդերային տարբերությունները անգլիական երգիծական խոսույթում
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.090%20Keywords:
Բանալի բառեր։ գենդերային տարբերություններ, գենդերային հայեցակերպ, լեզվական անհատ, երգիծական խոսույթ, պիտակավորող-գնահատողական բառապաշարAbstract
Սույն հոդվածում հետազոտվում են հաղորդակցմանը մասնակից անհատի խոսքում հուզարտահայտչական բաղադրիչի գենդերային տարբերությունները անգլիական կենցաղային անեկդոտներում: Դիտարկվում են լեզվական անհատի հուզազգացական առանձնահատկությունները, պարզաբանվում են տղամարդու և կնոջ հուզազգացական վարքի տարբերությունների հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները և այդ տարբերությունների դրսևորման ձևերը հաղորդակցության խոսքային մակարդակում: Բառային մակարդակում քննության են առնվում պիտակավորող-գնահատողական, ուժգնացնող բառերը (ինտենսիֆիկատորները), կոչական և փաղաքշական բառերը, նաև նորաբանությունները: Ձևաբանական մակարդակում դիտարկվում են գոյականները, ածականները, դերանունները, բայերը և ձայնարկությունները: Ուսումնասիրության են ենթարկվում այն գերակա հույզերը, որոնք տղամարդիկ և կանայք առավել հաճախ են զգում: Մեր հետազոտության մեջ ելակետային համարելով հուզականության կարգը, քննության ենք առնում հուզարտահայտչական միջոցները տղամարդկանց և կանանց խոսքում, մասնավորապես` վախի, զայրույթի, ուրախության, տխրության և զարմանքի հուզավիճակները: Ժամանակակից լեզվագենդերաբանության մեջ անգլիական երգիծական խոսույթի նյութի հիման վրա լեզվական գենդերային տարբերակման ոլորտում մինչև այժմ ուսումնասիրություններ չեն իրականացվել: Թեև Արևմուտքում գենդերային հետազոտություններն արդեն հաստատուն տեղ են գրավել գիտաճյուղերի շարքում, սակայն Հայաստանում գենդերային ուսումնասիրությունները համեմատաբար նոր գիտահետազոտական բնագավառ են: Լայն առումով լեզվի և հաղորդակցության գենդերային հայեցակերպի հետազոտումը դեռևս մնում է ամենաքիչ ուսումնասիրված բնագավառը գենդերային հետազոտությունների ընդհանուր միջգիտակարգային ոլորտում:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Anna Knyazyan, Gevorg Barseghyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.