Թվային դիվանագիտության լեզվական առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.115Keywords:
Դիվանագիտություն, դիվանագիտական դիսկուրս, թվային դիվանագիտություն, թվիպլոմատիա, հաղորդակցական ռազմավարություններ, սոցիալական ցանցերAbstract
Սույն հոդվածի նպատակն է դիտարկել թվային դիվանագիտության՝ որպես հաղորդակցության նոր միջոցի ռազմավարությունները, հաղորդակցական հարթակների լեզվական առանձնահատկությունները, ինչպես նաև վիրտուալ տարածքում դիվանագիտական հաղորդակցության դիսկուրսիվ ժանրերի գործառական յուրահատկությունները: Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է նաևլեզվաբանական գրականության մեջ թվային դիվանագիտության նոր ժանրերի ու հաղորդակցականռազմավարությունների անբավարար լուսաբանմամբ: ՏՏ տեխնոլոգիաների օգտագործմամբդիվանագիտական դիսկուրսի զարգացման ներկայիս մակարդակը համացանցում թույլ է տալիս խոսելթվային դիվանագիտության ձևավորման մասին՝ որպես դիվանագիտական դիսկուրսի նոր ձևի։ Դիվանագիտական գերատեսչության յուրաքանչյուր կայք պարտադիր ունի տարբեր սոցիալական ցանցերում պաշտոնական օգտահաշիվների հղում: Օգտագործվող սոցիալական ցանցերի ցանկը բազմազան է, սակայն թվային դիվանագիտության մեջ հիմնականները Facebook-ն ու Twitter-ն են, որոնք օգտատերերին հաղորդակցային լայն հնարավորություններ են ընձեռում։ Թվային դիվանագիտությունը փոխում է խաղի կանոնները միջազգային հարաբերություններում: Ցանցերի օգտագործումը փոխել է դիվանագետների տեղեկատվական և վերլուծական աշխատանքի, ռազմավարության պլանավորման, արարողակարգային միջոցառումների իրականացման և բանակցությունների կազմակերպման գործըհթացը։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցները հանդես են գալիս որպես առցանց քննարկումների կազմակերպիչներ, ինչը նրանց թույլ է տալիս ուղղակիորեն ազդել թիրախային լսարանի կողմից տեղեկատվական բովանդակության ընկալման վրա:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Varduhi Ghukasyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.