Գոյականների եզակի թվի արտահայտությունը և իմաստագործառական դրսևորումները գրական արևելահայերենում, ռուսերենում և գերմաներենում
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.134Keywords:
քերականական կարգ, եզակի, հոգնակի, նշույթավորված, աննշույթ, անհոգնական գոյական, բառաձև, բառային թիվ, քերականական թիվ, թվի ցուցիչAbstract
Սույն աշխատանքում ներկայացվում են գոյականի եզակի թվի արտահայտությունը և իմաստագործառական դրսևորումները երեք լեզուների՝ արդի գրական արևելահայերենի, ռուսերենի և գերմաներենի զուգադրմամբ ոչ թե որպես եզակի–հոգնակի հակադրության միայն մի բևեռ, այլ որպես գոյականի բազմիմաստ կիրառման արտահայտչամիջոց` վեր հանելով նշված լեզուներում այդ կարգի դրսևորման համար ընդհանուր, ինչպես նաև նրանցից միայն մեկին կամ երկուսին բնորոշ յուրահատկությունները։ Բազմաթիվ օրինակների վերլուծությունը փաստում է, որ այս երեք լեզուներից յուրաքանչյուրը, ունենալով միայն իրեն բնորոշ բառակազմական և քերականական առանձնահատկություններ, հասկացությանը տարածական առավել մեծ և ընդհանրական բնույթ հաղորդելու նպատակով հոգնակի թվից առավել կիրառում է գոյականի եզակի թիվը: Իմաստային պլանում թե՛ հայերենի, թե՛ գերմաներենի և թե՛ ռուսերենի պարագայում եզակի թվում գոյականին հատուկ է բազմիմաստությունը, իսկ կառուցվածքային տեսակետից՝ նշույթավորման և համադրական կառույցների գործածումը:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Anna Soghomonyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.