Անգլերեն “success” լեզվամշակութային հասկացույթի բովանդակությունը

Authors

  • Zarouhi Vartapetian Yerevan State University

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.150

Keywords:

«հաջողություն» հասկացույթ, լեզվամշակութային հասկացույթ, բառարանային սահմանում, իմաստային բովանդակություն, շարակարգային առանձնահատկություններ, բառակապակցություններ, հաջողության բանաձև

Abstract

Տվյալ հոդվածում քննարկվում է «հասկացույթ» եզրույթի դերն ու նշանակությունը ժամանակակից լեզվաբանության մեջ: Բազմաթիվ լեզվաբաններ անդրադարձել են հասկացույթի սահմանմանը` կարևորելով ազգային մտածելակերպը, լեզվամտածողությունը, պատմական զարգացումներն ու լեզվամշակութային առանձնահատկությունները լեզվական նյութն ուսումնասիրելու և լեզվամիավորների արտահայտած բովանդակությունը բացահայտելու համար:

Հաշվի առնելով հասկացույթների ուսումնասիրության տեսական հիմքը, սույն հոդվածում քննարկվում է «հաջողություն» լեզվամշակութային հասկացույթի իմաստային բովանդակությունը` վեր հանելու «հաջողություն» երևույթի կարևորությունը իրական կյանքում: Հաջողության հասնելու և հաջողակ լինելու միտումը բնորոշ է բոլոր ժամանակներին: Հետազոտության նյութը տարբեր դարաշրջանների ամերիկացի և բրիտանացի նշանավոր անձանց կողմից ներկայացվող «հաջողություն» հասկացույթի սահմանումներն ու մեկնաբանություններն են: Հոդվածում ներկայացված են նաև հաջողության անհրաժեշտ պայմանները, հաջողության հասնելու գաղտնիքներն ու ուղիները: Ամփոփելով ուսումնասիրվող օրինակներում ներկայացվող տեսակետները, հարկ է նշել, որ «հաջողություն» լեզվամշակութային հասկացույթի իմաստաբովանդակային բնութագիրը ենթադրում է մի շարք մարդկային որակների առկայություն, ինչպիսիք են` ինքնավստահությունը, խիզախությունը, հաստատակամությունն ու հետևողականությունը, որոնք ապահովում են առաջընթաց, բարեկեցություն, համբավ և հարստություն:

«Հաջողություն» բառի բառարանային նշանակությունների և «հաջողություն» լեզվամշակութային հասկացույթի առաջարկվող սահմանումների վերլուծությունն ու իմաստային բովանդակության բացահայտումը ուղեկցվում է «հաջողություն» բառի շարակարգային առանձնահատկությունների ուսումնասիրությամբ:

Downloads

Published

2024-06-27