Հետաքրքրասիրության և քննադատական մտածողության խթանումը․ բարձր կարգի հարցերի կարևորությունը անգլերենը որպես օտար լեզու դասավանդման գործընթացում
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.170Keywords:
քննադատական մտածողություն, ցածր/բարձր կարգի հարցեր, անգլերենը որպես օտար լեզու, անգլերենը ակադեմիական նպատակների համար, անգլերենը հատուկ նպատակների համար, ձագարի մեթոդ, փակ/բաց հարցերAbstract
Արդյունավետ հարցադրումը կարևոր դեր ունի անգլերենի որպես օտար լեզու դասավանդման մեջ։ Ճիշտ ձևակերպված հարցերը խթանում են ուսանողների փոխգործակցությունն ու ներգրավվածությունը՝ ընդլայնելով լեզվի ուսուցման փորձառությունը և դարձնելով այն ավելի բովանդակալից։ Հոդվածում ուսումնասիրվում են անգլերենը ակադեմիական նպատակների համար (ԱԱՆ)/անգլերենը հատուկ նպատակների համար (ԱՀՆ) ուսուցման ընթացքում հարցադրման տարբեր մոտեցումների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվում են հիմնարար քննադատական մտածողության կարողունակությունները զարգացնող առաջադրանքների կաղապարներ։ Հետազոտության մեջ կարևորվում է բարձր կարգի հարցերի դերը ուսումնառության գործընթացում․ առանձնահատուկ ընդգծվում է ուսանողների հարցերի միջոցով ստեղծագործական մտքի, ինքնուրույնության և խնդիրներ լուծելու հմտությունների խթանումը։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Liana Barseghyan, Lusik Hovakimyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.