Հեղինակային «ես»-ի արտացոլումը Վաշինգտոն Իրվինգի փոքր արձակում
DOI:
https://doi.org/10.46991/FLHE/2024.28.1.216Keywords:
գրական ոճ, ռոմանտիզմ, գրական ճանաչում, աշխարհընկալում, կեղծանուն, պատկերազարդ տեսարաններ, պատմվածքներAbstract
Սույն հոդվածում ուսումնասիրվում է ամերիկյան ռոմանտիզմի հիմնադիր Վաշինգտոն Իրվինգի հեղինակային «ես»-ը նրա գրական երկերում, ներկայացվում է, թե ինչպես են գրողի անհատական հատկանիշներն ու ստեղծագործությունները միմյանց փոխլրացնում՝ զուգահեռելով և բացահայտելով դրանցում առկա անմիջական աղերսը։ Իրվինգի ստեղծագործությունների, մասնավորապես փոքր արձակի կառուցվածքային ու բովանդակային առանձնահատկությունները ուսումնասիրելուն զուգահեռ՝ դիտարկվում է գրողի անհատականությունը, քանի որ այն իր մեծ ազդեցությունն է թողել նրա արձակի վրա։ Գրողի զուսպ, հավասարակշիռ և ներհուն տեսակը հստակ արտացոլվում է հատկապես նրա պատմվածքներում և նովելներում։ Չկան ծայրահեղություններ թե՛ նրա կյանքում և թե՛ ստեղծագործություններում։ Իրվինգի պատումներն առանձնանում են հանդարտությամբ, թեթևությամբ, նրբանկատությամբ, ներդաշնակությամբ, հումորով և միաժամանակ խոր իմաստով։ Հեղինակի փոքր արձակում գերիշխում են նկարագրական հատվածներ, որոնք լրացվում են ամենատարբեր մանրամասներով և պատկերազարդ տեսարաններով։ Սակայն այստեղ գրեթե միշտ զգացվում է գործողությունների պակաս։ Գրողը, լինելով ինքնամփոփ, խուսափել է նաև երկար ու ձանձրալի տեքստեր գրելուց՝ փոխարենը գերադասելով հակիրճ, բայց միաժամանակ իմաստալից, սահուն ու գեղեցիկ խոսքը։ Վերջնահաշվում ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ամեն բան իրական է, և ընթերցողն այդ տեսարանների ու պատկերների անմիջական ականատեսն է։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Anna Amiryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.