Գրախոսում
• «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսին ներկայացված գիտական հոդվածները չպետք է տպագրված կամ ներկայացված լինեն տպագրության այլ հանդեսներում:
• Բոլոր հոդվածները անցնում են կույր գրախոսում՝ խմբագրի նախնական գնահատումից հետո (հոդվածի համապատասխանությունը հանդեսի ուղղվածությանը, հեղինակի ուղեցույցում նշված պահանջներին), և հեղինակը ծանուցվում է արդյունքների մասին:
• Հոդվածները գրախոսվում են առնվազն երկու փորձագետների կողմից: Գործընթացը տևում է 1-ից 2 ամիս: Եթե հոդվածը չի բավարարում հանդեսի պահանջները, հեղինակը ծանուցվում է այդ մասին։
• Հոդվածը հանդեսում տպագրելու վերջնական որոշումը կայացնում են խմբագրական խորհրդի անդամները:
Հոդվածները գնահատվում են հետևյալ չափանիշներով.
• համապատասխանությունը «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսի ուղղվածությանը
• դրված խնդիրների տեսական հիմնավորումը
• վերլուծության մեթոդի (մեթոդների) համապատասխանությունը ուսումնասիրության խնդիրներին
• մեկնաբանությունների և եզրակացությունների հիմնավորվածությունը
• մոտեցումների և վերլուծության ինքնատիպությունը
• հոդվածի ձևակերպման, լեզվի և ոճի համապատասխանությունը հեղինակային ուղեցույցում նշված պահանջներին
Հոդվածը գրախոսվելուց հետո կարող է
• մերժվել,
• վերադարձվել հեղինակին վերանայման համար,
• ընդունվել տպագրության։