ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԽԱԼԸ (ՖՈՐԵՐԻ ԷՖԵԿՏ) ՎԱՐՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.056Բանալի բառեր-:
անձնական ստուգման սխալ, Ֆորերի էֆեկտ, փողի պատրանք, վարքագծային ֆինանսական խեղաթյուրումներԱմփոփում
Հետազոտական աշխատանքի հիմնական նպատակն է հասկանալ անձնական հաստատման սխալի փոխհարաբերությունը, որը նաեւ կոչվում է Ֆորերի էֆեկտ կամ Բարնումի էֆեկտ, վարքագծային ֆինանսների հիմնա- կան սխալներից մեկի՝ դրամային պատրանքի հետ: Անցած տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք որոշ անձնային գործոններ, որոնք որոշում են դրամական պատրանքի դրսեւորումը, ինչպիսիք են սուբյեկտիվ վերահսկողությունը, ձգտումների մակարդակը եւ այլն: Բոլոր տվյալները մեզ ստիպում են ենթադրել, որ դրամային վարքի կարգավորիչներից մեկը հեղի- նակության նկատմամբ հավատն է եւ փորձագիտական կարծիքին ենթարկ- վելը, որը կարող է չափվել անձնային հաստատման սխալի դրսեւորման մա- կարդակով։ Սա նշանակում է, որ մարդիկ դյուրահավատ են, քանի որ կարծում են, որ տեղեկատվությունն իրենց է վերաբերում միայն այն դեպքում, երբ իրականում տեղեկատվությունը ընդհանուր է: Հետազոտությունը նպա- տակ ունի ուսումնասիրել եւ հասկանալ դրամային պատրանքի դրսեւորումը մարդկանց մոտ, ովքեր գտնվում են անձնային հաստատման սխալի ազդեցության ներքո (Ֆորերի էֆեկտ): Սա կարող է օգնել մեզ ավելի խորը պատկերացում կազմել դրամային պատրանքի երեւույթի մասին, որն օրեցօր ավելի լայնորեն է ազդում մեր ֆինանսական վարքագծի վրա:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

