ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԿՈԳՆԻՏԻՎ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ

Հեղինակներ

  • Դ․ Յու․ Սարգսյան Երևանի պետական համալսարան
  • Ս. Ս. Խաչիկյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.110

Բանալի բառեր-:

անձ, կրոն, կրոնական հավատ, կրոնական հույզ գերբանական, «կրոնական փորձ»։

Ամփոփում

Հոդվածում քննարկվում է անձի կառուցվածքային համակարգում կրոնի ունեցած ազդեցությունը՝ կախված կրոնական հավատի առանձնահատկություններից, գերբնականին տրված բնորոշումներից, անձի սեռատարիքային առանձնահատկություններից եւ ճգնաժամային իրավի- ճակներից։ Ինչպես նաեւ ներկայացված են կրոններում կիրառվող ներազդման մեխանիզմների հոգեբանական մեկնաբանությունները։ Հոդվածի նպատակն է հոգեբանական ներգործության տեսանկյունից վերլուծել կրոնի դերակատարումը ժամանակակից անձի կոգնիտիվ, վար- քային եւ հուզական բաղադրիչներում: Վերլուծության արդյունքում դուրս ենք բերել անձի ձեւավորման վրա կրոնի ազդեցության մի քանի դրույթներ, որոնք ներկայիս փոխակերպվող հասարակությունում եւ մարդկության զարգացման համար բարդ ժամանակաշրջանում կարիք ունեն վերստին ուսումնասիրվելու: Այդ դրույթներից մեկն այն է, որ արժեքային դիրքորոշումները գլխավոր դերն են կատարում վարքաձեւի ընտրության հարցում եւ պայմանավորում են անձնային գործունեության ակտիվության մակարդակը, իսկ կրոնական աշխարհայացքը որոշ դեպքերում վեր է աճում անձնային ինքնության եւ նույնականացման մակարդակից, այն ունակ է դառնալ ընդհուպ ազգային ինքնության ցուցիչ։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-07-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Սարգսյան Դ. Յ. ., & Խաչիկյան Ս. Ս. . (2025). ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԿՈԳՆԻՏԻՎ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ. Արդի հոգեբանություն, 4(1 (8), 110-118. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.110

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները