ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԱՌՈՂՋ ԵՎ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.182Բանալի բառեր-:
մահվան հայեցակարգ, վերաբերմունք, ձեւավորում, տագնապայնություն, , կյանքի փորձԱմփոփում
Ուսումնասիրության նպատակն է տարրական դպրոցահասակ երեխա- ների շրջանում մահվան հայեցակարգի հոգեբանական բնութագրերի ներկայացումը, խնդրի դիտարկումը առողջ եւ քաղցկեղով հիվանդ երեխաների՝ մահվան հանդեպ իրենց վերաբերմունքի տեսանկյունից: Գիտական խնդիրի նման ձեւակերպումը թույլ է տալիս քննության առնել հասուն մահվան գաղափարի դրսեւորումը, տագնապայնության կանխխար- գելումը եւ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի դրդապատճառների բացահայտումը: Ուսումնասիրությունը հատկապես արդիական է այսօր, երբ տեղի է ունենում երեխայի զարգացման հոգեբանական արագացման գործընթացը: Երեխաների շրջանում մահվան հայեցակարգի ձեւավորումը ուսումնասիրելու ինտեգրված մոտեցումը ներկայացված չէ միայն առողջ երեխաների, այլեւ քաղցկեղով հիվանդների շրջանում: Մահվան հայեցակարգի ձեւավորման խնդիրը նոր արժեքներ է ձեռք բերում երեխայի լուրջ հիվանդության շրջանում, երբ երեխան բախվում է մահվան վախի խնդրին: Հետազոտության արդյունքներն արժեքավոր են կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի զարգացման առումով: Աշխատանքի գործնական նշանակությունը դրսեւորվում է նաեւ ձեռք բերված տվյալների հետագա իրականացման եւ մահվան հայեցակարգի ձեւավորման գործընթացում տագնապայնության կանխարգելման հեռանկարով:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Հեղինակն(ներ)

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

