ԱՐԴԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.066%20

Keywords:

ժողովրդավարություն, վարքի ձևեր, անորոշություն, սոցիալ-հոգեբանկան դիրքորոշումներ, արժեքներ, արդիականացում, սոցիոմշակույթ

Abstract

Հոդվածը ժողովրդավարությամբ պայմանավորված սոցիալական այս  նոր իրավիճակում հայտնված հասա­րակության մասին է, որը կանգնած է կտրուկ փոփոխությունների  առջև և որն իր հետ բերում է ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծ­ման և գործառության անհրաժեշտություն, այլև հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Տեղի են ունենում հասարակության սոցիալական և  հոգևոր կյանքի բարդ տեղաշարժեր, որոնք հանգեցնում են հասարակության սոցիալ-հոգեբանական հենքի փոփոխության և մարդկային կեցության վերափոխման։

Ժողովրդավարական այս  նոր պայմանները այս կամ այն չափով անդրադառնում են նաև մարդկային հարաբերությունների բնույթի ու բովանդակության, ինչպես նաև վարքի դրսևորման վրա: Քանի որ քաղաքակրթության հիմքում ընկած են մարդու կենսական պահանջմունքները, ապա դրանք էլ խթան են  հանդիսանում մարդու կյանքն ավելի ակտիվացնելու համար: Ժողովրդավարական հասարակությունը դառնում է բազմակար­ծիքային ու այլընտրանքային և ստեղծվում է այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, երբ մարդը ոչ միայն չի զգում մշակութային թերարժեքություն, այլև դառնում է նոր կացութաձևին ու ապրելակերպին առավել հարմարվող  էակ: Մարդը ոչ թե սոցիալական պատկանելիություն է մատնանշում, այլև բնութագրում է որոշակի աշխարհըմբռնում, մտածողության ձև ու կենսաոճ:

Հետազոտության նպատակը սոցիալական իրականության հենքի սոցիալ-փիլիսոփայական  և հոգեբանական վերլուծությունն է և ժողովրդավարության պայմաններում  ժամանակակից մարտահրավերները  կենսունակ դարձնելու հիմնախնդիրները։

 

Author Biography

Նելլի Ալավերդյան, Երևանի պետական համալսարան

փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ, փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դեցենտ

References

1. Marcuse G., Eros and civilization. One dimensional person. Study of the ideology of a developed industrial society, M., AST, 2003, p.319.

2. Gavrov S., Sociocultural tradition and modernization of Russian society. M., MGUKI, 2002, p.146.

3. Harutyunyan M., Modern Armenian society and the philosophy of aliendted consciousness, Yerevan, «Nairi», 2014, p.244.

4. Dahl R. Democracy and its critics. M., 2003.

5. Irkhin Yu., On the issue of cross-cultural research: East-West// Sociological research. 2005, N.2, p.131-135.

6. Fedotova V.G. Non-classical modernizations and alternatives to modernization theory. - ''Questions of Philosophy'', M., 2002, No. 12, art. 44-45.

7. Eisenstadt S. The Contemporary Scene-Multiple Modemrnities-The Annals of the International Institute of Sociology. Ed.E.Scheuch, D.Sciulli, Leiden;BRILL 2000, Vol. 7, p.11.

8. Munck G.L. Leff C.S. Modes of Transition and Democratization: South America and Eastern Europe in Comparative Perspective. Comparative Politics, vol.29, N3,1997.

9. Linz J. Stepan A. Toward Consolidated Democracies//Jurnal Democracy. 1996. Vol.7, N2.

Published

2024-05-31

How to Cite

Ալավերդյան Ն. (2024). ԱՐԴԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. Արդի հոգեբանություն, 7(1(14). https://doi.org/10.46991/SBMP/2024.7.1.066

Issue

Section

Articles