ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.028

Keywords:

պատերազմ,, զինծառայողներ,, ՀՏՍԽ,, տագնապային ախտանիշներ,, դեպրեսիվ ախտանիշներ, կոմորբիդ։

Abstract

Վերջին տարիներին աշխարհն ականատես է լինում բազմաթիվ ռազմական բախումների, որոնցից են Արցախյան երկրորդ պատերազմը և ռուս-ուկրաինական ռազմական բախումը։ Ենթակառուցվածքների ֆիզիկական ավերածություններից, մարդկային զոհերից և այլ ակնհայտ հետևանքներից բացի, պատերազմի հետևանքները ներառում է նաև զինված հակամարտություններին ուղղակի կամ անուղղակի ներքաշված անձանց և նրանց ընտանիքի անդամներին պատճառված երկարաժամկետ հոգեբանական վնաս։

Սույն հոդվածն ամփոփում է Արցախյան երկրորդ պատերազմին մասնակից զինծառայողների շրջանում իրականացված հոգեբանական հետազոտության արդյուքները, մասնավորապես՝ ՀՏՍԽ, տագնապային և դեպրեսիվ աշխտանիշների արտահայտվածության և համակցվածության աստիճանը։ Հետազոտությունն իրականացվել է թվով 300 զինծառայողների հետ պատերազմի ավարտից շուրջ 6 ամիս անց։ Ստացված արդյունքները թույլ են տալիս անել հետևություն, որ զինծառայողների զգալի մեծամասնությունը ցուցաբերում է նշված կլինիկական դրսևորումների արտահայտված աստիճան, ինչը կապված է տարբեր գործոնների միաժամանակյա ազդեցության հետ։ Նաև կարևոր կիրառական հետևություն է այն, որ պարտադիր ժամկետային զինծառայողների ճնշող մեծամասնության մոտ առկա է տագնապի, դեպրեսիայի կամ դրանց համակցվածության կլինիկական աստիճան, ինչը հստակորեն մատնանշում է նրանց համար հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը։ Նաև հետաքրքրական է, որ տագնապի և դեպրեսիայի բարձր ցուցանիշներն առավել մեծ հաճախականությամբ հանդիպում են վիրավորում չունեցող զինծառայողների խմբում, ինչը կարող է վկայել այն մասին, որ միայն ֆիզիկական վիրավորում ստանալու փաստը բավարար գործոն չէ հոգեբանական խնդիրների առկայության համար, և որ պատերազմական գործողություններում վիրավորում չստանալը չի կարող ապահովագրել հոգեբանական տրավմատիզացիայից։

Ստացված արդյունքները վկայում են զինծառայողների հետ ՀՏՍԽ-ին կողմնորոշված հոգեբանական աշխատանքի իրականացման անհրաժեշտության մասին՝ ֆիզիկական վիրավորում չունեցող անձանց պարտադիր ներգրավմամբ։

References

Bisson J. I. et al. (2015). Post-traumatic stress disorder. BMJ (Clinical research ed.) vol. 351 h6161. DOI: 10.1136/bmj.h6161

Crocq M. A. and Crocq L. (2000). From shell shock and war neurosis to posttraumatic stress disorder: a history of psychotraumatology. Dialogues in clinical neuroscience vol. 2,1 47-55.

https://doi.org/10.31887/DCNS.2000.2.1/macrocq

Evaluation of the Department of Veterans Affairs Mental Health Services. National Academies of Sciences, Engineering, and Medicine, et al. National Academies Press (US), 31 January 2018.

Haravuori, H., Kiviruusu O., Suomalainen L. et al. (2016). An evaluation of ICD-11 posttraumatic stress disorder criteria in two samples of adolescents and young adults exposed to mass shootings: factor analysis and comparisons to ICD-10 and DSM-IV. BMC Psychiatry 16, 140.

Hoge C.W., Lesikar S.E., Guevara R., Lange J., Brundage J.F., Engel C.C., Messer S.C., Orman D.T. (2002). Mental disorders among US military personnel in the 1990s: association with high levels of health care utilization and early military attrition. Am J Psychiatry

Hoge C.W., Toboni H.E., Messer S.C., Bell N., Amoroso P., Orman D.T. (2005). The Occupational Burden of Mental Disorders in the U.S. Military: Psychiatric Hospitalizations, Involuntary Separations, and Disability. American Journal of Psychiatry vol. 162(3):585-91.

DOI:10.1176/appi.ajp.162.3.585

Hoppen T. H., & Morina N. (2019). The prevalence of PTSD and major depression in the global population of adult war survivors: a metaanalytically informed estimate in absolute numbers. European journal of psychotraumatology vol. 10,1 1578637.

Megnin-Viggars O. et al. (2019). Post-traumatic stress disorder: what does NICE guidance mean for primary care?. The British journal of general practice : the journal of the Royal College of General Practitioners vol.69,684, pp. 328-329.

Trauma-Informed Care in Behavioral Health Services. (2014). Center for Substance Abuse Treatment (US). Rockville (MD): Substance Abuse and Mental Health Services Administration (US); (Treatment Improvement Protocol (TIP) Series, No. 57.) Exhibit 1.3-4, DSM-5 Diagnostic Criteria for PTSD.

Watkins L.E. et al. (2018). Treating PTSD: A Review of Evidence-Based Psychotherapy Interventions. Frontiers in behavioral neuroscience vol. 12258.

https://doi.org/10.3389/fnbeh.2018.00258

Downloads

Published

2022-09-28

How to Cite

Ասրիյան Է., & Գևորգյան Դ. (2022). ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. Արդի հոգեբանություն, 5(2(11), 28–40. https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.028

Issue

Section

Articles