ԲՆԱՀԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

Հեղինակներ

  • Մարի Վ․ Չակրյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.584

Բանալի բառեր-:

nature-based solutions, climate change, urban heat island, climate adaptation, urban resilience

Ամփոփում

Ուրբանիզացման ներկա ընթացքը էական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի որակի վրա, հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում: Նման իրավիճակ է նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում, որտեղ քաղաքների զարգացումը տեղի է ունենում ռազմավարական պլանավորման բացակայության պայմաններում՝ բացասական ազդեցություն թողնելով քաղաքային միկրոկլիմայի վրա, ինչպես նաև նվազեցնելով դիմակայունությունը կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքների նկատմամբ։ Հետազոտության նպատակն է ցույց տալ քաղաքային միջավայրում բնահեն լուծումների (NbS) անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ միջազգային փորձը։ Բնահեն լուծումները կարող են լինել Հայաստանի քաղաքային բնակավայրերի կլիմայի հարմարվողականության հիմնական գործիքները։ Սակայն, մեր հանրապետությունում NbS-ի ներդրմանն ու առաջխաղացմանը խոչընդոտում են ինչպես գիտելիքի և փորձի, այնպես էլ քաղաքային պլանավորման գործընթացում դրանց ինտեգրման ռազմավարական մոտեցման և անհրաժեշտ իրավական հիմքերի բացակայությունը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ԲՆԱՀԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 584-593. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.584

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները