Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664
«Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ակադեմիական ամսագիր է։ Այն նպատակ ունի խթանել հոգեբանական գիտության ուսումնասիրության հետազոտությունները՝ կենտրոնանալով հոգեբանության և միջդիսցիպլինար գիտությունների ոլորտի հիմնական սյուների վրա:
Սույն հոդվածն ուսումնասիրում է երկարատև զինված հակամարտության հոգեբանական պայմանների ազդեցությունը քաղաքացիական բնակչության մոտ անհատական հարմարողական մեխանիզմների վրա՝ հակամարտությանը անմիջական և անուղղակի ներգրավվածության պայմաններում։ Հետազոտության տեսական հիմքը շարունակական տրավմատիկ սթրեսի հայեցակարգն է, որի շրջանակում զինված հակամարտությունը դիտարկվում է որպես քաղաքացիական կյանքի երկարատև համատեքստ, որը ներառում է ինչպես շարունակվող սպառնալիքի պայմաններ, այնպես էլ դրանց նկատմամբ ձևավորվող յուրահատուկ արձագանքներ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ինչպես են հակամարտության հետ կապված պայմանները ներանձնային գործոնների միջոցով ազդում պաշտպանական մեխանիզմների և հաղթահարման ռազմավարությունների վրա՝ հակամարտությանը անմիջական և անուղղակի ենթարկված խմբերում։ Հետազոտության էմպիրիկ մասը իրականացվել է քվազի-էքսպերիմենտալ համեմատական դիզայնի շրջանակում՝ բնական ձևավորված երկու խմբերով։ Մոդելը ստուգվել է միջնորդավորված ռեգրեսիոն վերլուծության միջոցով՝ օգտագործելով PROCESS v4.2-ը SPSS ծրագրում, իսկ միջնորդ փոփոխականների դերում ուսումնասիրվել են դոմինանտ վիճակներն ու աշխարհի մասին հիմնարար պատկերացումները։ Արդյունքները ցույց են տվել, որ հակամարտության պայմանների ազդեցությունը հարմարողական մեխանիզմների վրա հիմնականում միջնորդավորված բնույթ ունի և առավել հաճախ իրականացվում է կոնկրետ անուղղակի ուղիներով։ Անմիջական ներգրավվածության խմբում արձանագրվել են ավելի ուժեղ կապեր շարունակական տրավմատիկ սթրեսի գործոնների և դոմինանտ վիճակների հետ, որոնք արտացոլում են հոգեկան վիճակի ծանրաբեռնվածությունն ու ռեսուրսների սպառումը։ Անուղղակի ներգրավվածության խմբում առավել նշանակալի են դարձել պաշտպանական գործոններն ու աշխարհի մասին հիմնարար պատկերացումները, հատկապես աշխարհի բարեհաճության և արդարության վերաբերյալ պատկերացումները։ Ստացված արդյունքները հաստատում են շարունակական տրավմատիկ սթրեսի պայմաններում անձի հարմարողական միասնական պաշտպանական-կարգավորիչ համակարգի տեսական մոդելը և ցույց են տալիս հարմարողական պրոֆիլների տարբերությունները զինված հակամարտությանը անմիջական և անուղղակի ենթարկվածության պայմաններում։
1. Bleich, A. Exposure to terrorism, stress-related mental health symptoms, and coping behaviors among a nationally representative sample in Israel / A. Bleich, M. Gelkopf, Z. Solomon // Journal of the American Medical Association. – 2003. – Vol. 290. – No. 5. – P. 612–620. – DOI 10.1001/jama.290.5.612.
2. Carver, C. S. Personality and coping / C. S. Carver, J. Connor-Smith // Annual Review of Psychology. – 2010. – Vol. 61. – P. 679–704. – DOI 10.1146/annurev.psych.093008.100352.
3. Cramer, P. Understanding Defense Mechanisms / P. Cramer // Psychodynamic Psychiatry. – 2015. – Vol. 43, № 4. – P. 523–552. – DOI 10.1521/pdps.2015.43.4.523.
4. Diamond, G. M. Ongoing traumatic stress response (OTSR) in Sderot, Israel / G. M. Diamond, J. D. Lipsitz, Z. Fajerman, O. Rozenblat // Professional Psychology: Research and Practice. – 2010. – Vol. 41. – No. 1. – P. 19–25. – DOI 10.1037/a0017098.
5. Goral, A. Differences in posttraumatic stress characteristics by duration of exposure to trauma / A. Goral, M. Lahad, L. Aharonson-Daniel // Psychiatry Research. – 2017. – Vol. 258. – P. 101–107. – DOI 10.1016/j.psychres.2017.09.079.
6. Goral, A. “In the Middle, between Anxiety Victims and PTSD, There Are People That Have Some Kind of a Disorder That Has No Name Yet”. Insights about the traumatic stress consequences of exposure to ongoing threat / A. Goral, P. Feder-Bubis, M. Lahad, L. Aharonson-Daniel // Trauma Care. – 2022. – Vol. 2. – No. 2. – P. 185–196. – DOI 10.3390/traumacare2020015.
7. The link between death anxiety and post-traumatic symptomatology during terror: direct links and possible moderators / Y. Hamama-Raz, M. Mahat-Shamir, S. Pitcho [et al.] // Psychiatry Research. – 2016. – Vol. 245. – P. 379–386. – DOI 10.1016/j.psychres.2016.08.059.
8. Marx, B. P. Perceived uncontrollability and unpredictability, self-regulation, and sexual revictimization / B. P. Marx, J. M. Heidt, S. D. Gold // Review of General Psychology. – 2005. – Vol. 9. – No. 1. – P. 67–90. – DOI 10.1037/1089-2680.9.1.67.
9. Nuttman-Shwartz, O. Continuous traumatic situations in the face of ongoing political violence: the relationship between CTS and PTSD / O. Nuttman-Shwartz, Y. Shoval-Zuckerman // Trauma, Violence, & Abuse. – 2016. – Vol. 17. – No. 5. – P. 562–570. – DOI 10.1177/1524838015585316.
10. Psychiatric reactions to continuous traumatic stress: A Latent Profile Analysis of two Israeli samples / L. Itzhaky, M. Gelkopf, Y. Levin [et al.] // Journal of Anxiety Disorders. – 2017. – Vol. 51. – P. 94–100. – DOI 10.1016/j.janxdis.2017.06.006.
11. Shoshani, A. A longitudinal study of the associations between war exposure, psychiatric symptoms, digital engagement, and substance use in adolescents / A. Shoshani, A. Kor // Journal of Adolescence. – 2026. – Vol. 98. – No. 1. – P. 272–280. – DOI 10.1002/jad.70060.
12. Sochivko, D. V. Psikhodinamika lichnosti v ekstremal'nykh usloviyakh zhiznedeyatel'nosti : spetsial'nost' 19.00.06 «Yuridicheskaya psikhologiya» : avtoreferat dissertatsii na soiskaniye uchenoy stepeni doktora psikhologicheskikh nauk / Sochivko Dmitriy Vladislavovich ; Akademiya upravleniya MVD Rossiyskoy Federatsii. – Moskva, 2003. – 61 s. (Russian)
13. Social media impact and smartwatch monitoring: Prevalence and early markers of PTSD and anxiety following mass traumatic events / D. Yamin, S. Lev-Ari, M. Mofaz [et al.] // PLOS Mental Health. – 2025. – Vol. 2. – No. 9. – Art. e0000195. – DOI 10.1371/journal.pmen.0000195.
Հոդվածում ներկայացվում են երիտասարդների մոտ լեգիտիմացված ագրեսիայի արտահայտման դինամիկայի և արժեքային կողմնորոշումների վերլուծության արդյունքները։ Նյութեր և մեթոդներ․ հետազոտությանը մասնակցել է 255 մարդ (143 մարդ՝ 2006 թվականին և 112 մարդ՝ 2024 թվականին)։ Օգտագործվել են Լեգիտիմացված ագրեսիայի հարցաթերթը, Շվարցի արժեքների պորտրետային հարցաթերթը (PVQ-RR) և Բասս–Փերիի ագրեսիայի հարցաթերթը (BPAQ)։ 2024 թվականի ընտրանքում լրացուցիչ կիրառվել են SCL-90-R և Կոնստրուկտիվ մտածողության հարցաթերթը (CTI)։ Արդյունքներ․ Բասս–Փերիի հարցաթերթի համաձայն ագրեսիայի և թշնամանքի ցուցանիշները վիճակագրորեն չեն փոփոխվել։ Ընդհանուր առմամբ լեգիտիմացված ագրեսիան ցուցաբերում է նվազման միտում (ինչպես ընդհանուր միավորով, այնպես էլ ենթասանդղակների միավորներով)՝ բացառությամբ «լեգիտիմացված ագրեսիա մեդիայում» ցուցանիշի, որը աճել է, և «լեգիտիմացված ագրեսիա սպորտում» ենթասանդղակի, որը մնացել է անփոփոխ։ Երիտասարդների մոտ նկատվում է «համապատասխանություն» արժեքի նվազում, սակայն աճ՝ «փոփոխություններին բացություն», «ինքնահաստատում» և «ինքնագերազանցում» արժեքների ընդհանուր սանդղակներում (և ենթասանդղակներում)։ Հայտնաբերվել են փոխկապակցություններ լեգիտիմացված ագրեսիայի ընդհանուր մակարդակի և «էսոտերիկ» ու «կատեգորիկ մտածողության» մակարդակների միջև, ինչպես նաև կապ լեգիտիմացված ագրեսիայի բոլոր ենթասանդղակների և թշնամանքի, զայրույթի ու ֆիզիկական ագրեսիայի մակարդակների միջև (Բասս–Փերի)։ Ցուցադրվել է նաև, որ լեգիտիմացված ագրեսիան կապված է այնպիսի ախտանշանների առկայության հետ, ինչպիսիք են թշնամանքը, պարանոյան և պսիխոտիզմը (SCL-90-R), ինչպես նաև ավանդույթներին հավատարիմ լինելու արժեքի հետ։ Եզրակացություններ․ երիտասարդների արժեքային պրոֆիլի և ագրեսիայի տարբեր ձևերի լեգիտիմացման մակարդակի փոփոխությունը կապված է ավելի ընդհանուր գործոնի ազդեցության հետ, որը պայմանավորված է սոցիալական դիրքորոշումների փոփոխությամբ։ Ագրեսիայի դրսևորման ուղիներից մեկը լեգիտիմ ոլորտում կարող է լինել «ավանդույթ» արժեքը, ինչպես նաև կատեգորիկ մտածողությունը և էզոտերիկ տեսություններին հավատը։
1. Epstein S. CTI: Constructive Thinking Inventory: professional manual. Lutz, FL: Psychological Assessment Resources; 2001. vii, 59 p.
2. Lebedeva N. Tsennostno-motivatsionnaya struktura lichnosti v russkoy kul'ture. Psikhologicheskiy zhurnal. 2001;22(3):26-36. (In Russian)
3. Magun V., Rudnev M. Zhiznennyye tsennosti rossiyskogo naseleniya: skhodstva i otlichiya v sravnenii s drugimi yevropeyskimi stranami. Vestnik obshchestvennogo mneniya Dannyye Analiz Diskussii. 2008;(1):33-58. (In Russian)
4. Magun V.S. The evolution of basic human values of the Russians, 2006–2021. Sociological studies. 2024;12:44-58. doi:10.31857/S013216250029336-2 (In Russian)
5. Pankratova A. Izmeneniye tsennostey detey i vzroslykh v sovremennoy Rossii (1992–2009). Psikhologicheskiye issledovaniya. 2011;4(15). doi:https://doi.org/10.54359/ps.v4i15.875 (In Russian)
6. Schwartz S.H., Lehmann A., Roccas S. Multimethod probes of basic human values. Social psychology and cultural context. SAGE Publications, Inc.; 1999:107-124.
7. Schwartz S.H. Kul'turnyye tsennostnyye oriyentatsii: priroda i sledstviya natsional'nykh razlichiy. Psikhologiya Zhurnal vysshey shkoly ekonomiki. 2008;5(2):37-67. (In Russian)
8. Yenikolopov S.N., Tsibul'skiy N.P. Izucheniye vzaimosvyazi legitimizatsii nasiliya i sklonnosti k agressivnym formam povedeniya. Psikhologicheskaya nauka i obrazovaniye. 2008;13(1):90-98. (In Russian)
Հոդվածում ներկայացված է բռնի տեղահանված անձանց հոգեկան առողջության գնահատման նորարարական մեթոդաբանական մոտեցում, որը հիմնված է վարքային խթանիչների (տրիգերների) դիտարկման վրա: Հետազոտական տվյալները ստացվել են միջամտային դասընթացների 13 փուլերի ընթացքում (N > 350 մասնակից), որոնցում ներգրավված են եղել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք: Մենք փորձել ենք հիմնավորել «իրական ժամանակում» կումուլյատիվ սթրեսի մոնիթորինգի անհրաժեշտությունը, քանի որ ստանդարտ հարցարանները հաճախ բախվում են մասնակիցների պաշտպանական մեխանիզմների դիմադրությանը: Հետազոտության արդյունքում վեր են հանվել զգալի տարիքային և գենդերային տարբերություններ՝ կանանց մոտ գերակշռում են էքսպրեսիվ-վերբալ, իսկ տղամարդկանց մոտ՝ ռեպրեսիվ-ոչ վերբալ ռեակցիաները: Որպես կլինիկական և սոցիալ-հոգեբանական աջակցության գործիք՝ առաջարկվում է «Վարքային ինդիկատորների քարտեզը» (ՎԻՔ):
1. Avanesyan, H. M., Sukiasyan, H., & Yaramishyan, V. B. (2025). Cumulative stress and behavioral indicators among forcibly displaced persons in Armenia. Journal of Applied Psychology Research, 12(1), 33–48.
2. Berberyan, A. (2023). Identity structures and psychological well-being: A socio-cultural perspective. Cultural Psychology Review, 18(2), 112–129.
3. Hovhannisyan, S., & Yaramishyan, V. (2024). Social-psychological prerequisites of the formation of ethnic identity and mentality of the indigenous Armenian population of Artsakh. Modern Psychology, 7(2(15)), 84–95.
4. Holmes, T. H., & Rahe, R. H. (1967). The social readjustment rating scale. Journal of Psychosomatic Research, 11(2), 213–218.
5. Johnston, J. M., Pennypacker, H. S., & Green, G. (2020). Strategies and tactics of behavioral research and practice (4th ed.). Routledge.
6. Liaw, S. T., et al. (2023). Behavioral indicators of trauma in displaced Syrian populations: A multi-center study. International Journal of Mental Health, 52(1), 45–67.
7. Mental health of forcibly displaced persons from Artsakh: A cross-sectional study. (2025). Consortium PSYCHIATRICUM, 6(3), 46–61.
8. Miller, K. E., & Rasmussen, A. (2024). Daily stressors and mental health among refugees. Journal of Clinical Psychology, 80(2), 112–128.
9. Privitera, G. J. (2014). Research methods for the behavioral sciences. SAGE Publications.
10. Siegel, D. J. (2020). The Developing Mind (3rd ed.). Guilford Press.
11. Van der Kolk, B. A. (2014/2024). The Body Keeps the Score. Penguin Books.
Սույն տեսական ուսումնասիրությունը նվիրված է դեռահասների սոցիալական ադապտացիայի և ինքնության ձևավորման գործում կայունության, ինքնաարդյունավետության, հույսի, նպատակասլացության, լավատեսության, կենսունակության և հարմարվողականության համալիր վերլուծությանը: Հիմք ընդունելով ժամանակակից փորձարարական հետազոտությունների արդյունքները՝ սույն հոդվածը փաստում է, որ նշված կոնստրուկտները, հանդիսանալով հիմնական հոգեբանական ռեսուրսներ, նպաստում են ադապտիվ կոպինգի և սոցիալական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև խթանում են անձի հոգեբանական բարեկեցությունը։ Հարմարվողականությունն այս համատեքստում դիտարկվում է որպես երկակի գործառույթ իրականացնող մեխանիզմ, որը մի կողմից խթանում է սոցիալական խմբերում ինտեգրումը, իսկ մյուս կողմից՝ խմբի ներսում բացասական ազդեցությունների հետևանքով, առաջացնում է թերապտիվ վարքի ռիսկ։ Աշխատանքում ներկայացված արդյունքներն ընդգծում են վերոնշյալ հոգեբանական հատկանիշների նպատակային զարգացման կարևորությունը կրթական և զարգացնող ծրագրերում՝ դեռահասների հաջող սոցիալական ինտեգրումը խրախուսելու նպատակով։
Ուսումնասիրության շրջանակներում ներկայացվում է ներառական-կոնցեպտուալ մոդել, որտեղ անձնական ռեսուրսները, մոտիվացիոն գործոնները և սոցիալական-կարգավորող մեխանիզմները դինամիկ փոխազդեցության արդյունքում պայամանավորում են սոցիալականացման արդյունքները։ Հետազոտության հիմնական շեշտադրումներից է դեռահասության շրջանում հոգեբանական ռեսուրսների գնահատման մեթոդաբանական մոտեցումների մանրակրկիտ հիմնավորման կարևորությունը։ Աշխատանքում կատարված վերլուծությունը թույլ է տալիս որոշել և դուրս բերել դեռահասների անձնական կոնստրուկտները գնահատելու արդյունավետ հոգեբանական գործիքակազմը։
1. Asriyan, E., Karapetyan, N., & Samokhvalova, A. Comparative analysis of the level of psychological well-being among RF and RA students. Wisdom, 2022, 21(1), 39–43. https://doi.org/10.24234/wisdom.v21i1.686
2. Blakemore, S.-J., & Mills, K. L. Is adolescence a sensitive period for sociocultural processing? Annual Review of Psychology, 2014, 65, 187–207. https://doi.org/10.1146/annurev-psych-010213-115202
3. Ciarrochi, J., Heaven, P. C. L., & Davies, F. The impact of hope, self-esteem, and attributional style on adolescents’ school grades and emotional well-being: A longitudinal study. Journal of Research in Personality, 2007, 41(6), 1161–1178. https://doi.org/10.1016/j.jrp.2007.02.001
4. Duckworth, A. L., Peterson, C., Matthews, M. D., & Kelly, D. R. Grit: Perseverance and passion for long-term goals. Journal of Personality and Social Psychology, 2007, 92(6), 1087–1107. https://doi.org/10.1037/0022-3514.92.6.1087
5. Francisco, R., Branquinho, C., Noronha, C., Moraes, B., Rodrigues, N. N., & Gaspar de Matos, M. Life satisfaction and risk of depression: The role of adolescents’ social-emotional skills. Revista de Psicología Clínica con Niños y Adolescentes, 2025, 12(2), 80–89. https://doi.org/10.21134/rpcna.2025.12.2.1
6. Galstyan, A., et al. Psychological Assessment Toolkit: Educational Manual. Yerevan State University Publishing House, 2024, 236 p.
7. Rambod, M., Hamidizadeh, S., Bazrafshan, M. R., & Parviniannasab, A. M. Risk and protective factors for resilience among adolescents and young adults. BMC Psychology, 2023. https://link.springer.com/article/10.1186/s40359-023-01268-2?utm_source
8. Richards, K. A. R., & Gordon, B. Socialisation and learning to teach using the teaching personal and social responsibility approach. Asia-Pacific Journal of Health, Sport and Physical Education, 2017, 8(1), 19–38. https://doi.org/10.1080/18377122.2016.1272424
9. Sabouripour, F., Roslan, S., Ghiami, Z., & Memon, M. A. Mediating role of self-efficacy in the relationship between optimism, psychological well-being, and resilience among Iranian students. Frontiers in Psychology, 2021, 12, 675645. https://doi.org/10.3389/fpsyg.2021.675645
10. Sagone, E., & De Caroli, M. E. Resilience and perceived self-efficacy in life skills from early to late adolescence. International Journal of Adolescence and Youth, 2020, 25(1). https://doi.org/10.1080/02673843.2020.1771599
11. Schwarzer, R. Self-Efficacy: Thought Control of Action. Taylor & Francis, 1992. https://doi.org/10.4324/9781315800820
12. Soto, C. J., Napolitano, C. M., Sewell, M. N., Yoon, H. J., & Roberts, B. W. An integrative framework for conceptualizing and assessing social, emotional, and behavioral skills: The BESSI. Journal of Personality and Social Psychology, 2022, 123(1), 192–222. https://doi.org/10.1037/pspp0000401
13. Steinberg, L., & Monahan, K. C. Age differences in resistance to peer influence. Developmental Psychology, 2007, 43(6), 1531–1543. https://doi.org/10.1037/0012-1649.43.6.1531
14. Usán Supervía, P., Salavera Bordás, C., Juarros Basterretxea, J., & Latorre Cosculluela, C. Influence of psychological variables in adolescence: The mediating role of self-esteem in the relationship between self-efficacy and satisfaction with life in senior high school students. Social Sciences, 2023, 12(6), 329. https://doi.org/10.3390/socsci12060329
15. Voskanyan, K. V., Papoyan, S. A., et al. Adaptation and validation of the Psychological Capital Questionnaire (PCQ) in Armenian language (a pilot study). Modern Psychology Scientific Bulletin, YSU, 2021, 2(9), 365–370.
Սույն հոդվածը ուսումնասիրում է փոխազդեցության, փոփոխության և կայունության փոխազդեցությունը անձնական և կազմակերպչական համատեքստերում՝ ընդգծելով փոխհարաբերությունների և մարմնավորման կարևորությունը փոփոխությունը խթանելու գործում՝ հումանիստական հոգեբանության տեսանկյունից: Անհատական փոխակերպումը, որը կոչվում է մետամորֆոզ, գոյության վիճակը տեղափոխում է որպես երկրորդ կարգի փոփոխություն՝ համեմատած այլ վիճակների հետ՝ որպես առաջին կարգի փոփոխություն: Հոգեբանության մեջ իմացաբանության վրա կենտրոնանալը անհրաժեշտ է, թե ինչպես ենք մենք հասնում մարդկային վարքագծի, մտավոր և փորձառական գործընթացների վերաբերյալ գիտելիքների: Այսպիսով, այն ընդգրկում է հոգեբանության հիմքերը որպես գիտություն՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչն է կազմում առողջ բանականության ռացիոնալիզմից այն կողմ վավեր ապացույց՝ մարդկային վարքագծի նոր ըմբռնում ուսումնասիրելու համար: Այստեղ Գրեգորի Բեյթսոնի (1904-1980) ներդրումը մուտքի ուղի է բացում դեպի անծանոթ ոլորտներ՝ մարդկային վարքագծի բարդությունը հասկանալու փորձ կատարող մեկի համար: Պոլ Վատցլավիկի և այլոց (2011) «Մարդկային վարքագծի պրագմատիկա» գրքում կատարված նորարարական աշխատանքը կարելի է դիտարկել որպես էական «խաղի կանոնները փոխող»՝ կապված տեսական և կիրառական հոգեբանության մեջ ստեղծագործական մտածողության հետ: Չիկագոյի համալսարանում Կարլ Ռոջերսի և Յուջին Գենդլինի միջև երկարատև համագործակցությունը հիմք դրեց խորհրդատվության, մարզչական աշխատանքի և հոգեթերապիայի ոլորտում անձնակենտրոն և փորձառական մոտեցման հիմնադրմանը: Այստեղ հիմնական հարցերն ու դիտարկումները կենտրոնանում են ալտեր էգոյի հետ կապված երկու կարևորագույն գործընթացների վրա՝ «ես-դու» (Ռոջերս 1959) և «ես-ես» (1962)՝ անձնական զարգացման և թերապևտիկ փոփոխության վերաբերյալ: Սա լայնորեն հայտնի է որպես «Առաջին դեմքի մոտեցում», որը ներառում է համակարգային և փորձառական կողմնորոշմամբ անձնական հետազոտություն՝ անձնական և մասնագիտական կյանքում սեփական գիտակցաբար հասանելի փորձի վերաբերյալ: Այդ ձեռնարկման մեկ այլ կարևոր կետ կարող է լինել նաև Յուջին Գենդլինի «Գործընթացի մոդելի» (1997) և «Ինքնաբացության փիլիսոփայության» (2017) մտածված ուսումնասիրությունը:
1. Bateson, Gregory (1972). Steps to an Ecology of Mind. Collected Essays in Anthropology, Psychiatry, Evolution, and Epistemology. Chicago, Ill.: University of Chicago Press, 2000. Ballantine. New York.
2. Bateson, Gregory (1980). Mind and Nature. A necessary Unity. Bantam. Toronto. Re-printed by Hampton Press 2002
3. Broecker, Monika Silvia, and Ivanovas, Georg, eds. The Beginning of a New Epistemology: in memoriam, Gregory Bateson (1904-1980). Kybernetes 36, no. 7/8 (2007).
4. Fromm, Erich. (1947). Man for Himself: An Inquiry into the Psychology of Ethics (1st ed.). Rinehart. Re-print: Open Road Media 2013
5. Gendlin, Eugene T. (1962). Experiencing and the creation of meaning: A philosophical and psychological approach to the subjective. New York: Free Press of Glencoe. Reprinted by Macmillan, 1970 and Northwestern University Press 1997.
6. Gendlin, Eugene T. (2007). Focusing. (Reissue, with new introduction). New York: Bantam Books.
7. Gendlin, Eugene. (2017). A Process Model. Evanston, Illinois: Northwestern University Press.
8. Greenberg, Leslie S., McWilliams, Nancy and Wenzel, Amy (2014). Exploring three Approaches to Psychotherapy. American Psychological Association. Washington, DC
9. Heuman, Linda (2011, Fall). Focusing: An interview with Eugene Gendlin. Tricycle: The Buddhist Review. https://tricycle.org/article/focusing-interview-eugene-gendlin/
10. Maslow, Abraham. H. (1970). Toward a psychology of being (2nd edition). New York: Van Nostrand Reinhold.
11. Rogers, Carl. (1959). A theory of therapy, personality and interpersonal relationships as developed in the client-centred framework. In (ed.) Siegmund Koch, Psychology: A study of a science. Vol. 3: Formulations of the person and the social context. New York: McGraw Hill.
12. Rogers, Carl R. & Russell, David E. (2002). Carl Rogers - The quiet revolutionary: An oral history. Roseville, CA: Penmarin Books.
13. Trungpa, Chogyam (2005). The Sanity we are born with. A Buddhist Approach to Psychology. Shambhala Publications. Boston and London.
14. Von Foerster, Heinz, & Poerksen, Bernhard (2003). Understanding Systems: Conversations on Epistemology and Ethics. Kluwer Academic/Plenum Publishers.
15. Watzlawick, Paul, Beavin Janet H. and Jackson, Don D. (2011). Pragmatics of Human Communication. New York, NY: WW Norton.
Սույն հոդվածը նվիրված է անձի մասնագիտական այրումը պայմանավորող հոգեբանական գործոնների տեսական վերլուծությանը։ Հոդվածի շրջանակներում ուսումնասիրվում են մասնագիտական այրման հիմնական տեսական մոտեցումները՝ ընդգծելով դրա բազմաչափ բնույթը, փուլային զարգացումը և դրսևորման առանձնահատկությունները։ Կիրառել ենք համեմատական վերլուծության մեթոդը, որի շնորհիվ բացահայտել ենք մասնագիտական այրման վերաբերյալ մոտեցումների առանցքային դրույթները, ինչպես նաև այրման կառուցվածքի, այն պայմանավորող գործոնների վերաբերյալ հեղինակների մոտեցումների նմանություններն ու տարբերությունները: Վերլուծությունը ցույց տվեց, որ մասնագիտական այրման հոգեբանական գործոնների կրկնության քանակը բարձր է տարբեր տեսական մոտեցումներում, ինչը ցույց է տալիս դրանց հիմնարար դերը այրման համախտանիշի ձևավորման գործում: Առանձնացվել են մասնագիտական այրման հոգեբանական գործոնները՝ մոտիվացիա, քոփինգռազմավարություններ, ինքնարդյունավետություն, հուզական կարգավորում և սթրեսակայունություն: Առավել հաճախ հանդիպող գործոններից է մոտիվացիան։ Արդյունքները հնարավորություն են տալիս համակարգել առկա տեսական մոտեցումները և ձևավորել մասնագիտական այրման միասնական մոդել՝ որպես բազմագործոնային և բազմամակարդակ երևույթ։ Առաջարկվող մոդելը կարող է ծառայել որպես տեսական հիմք մասնագիտական այրման կանխարգելման ծրագրեր մշակելու
համար։
1. Boyko V. V. «Energiya emotsiy v obshchenii: vzglyad na sebya i na drugikh». – SPb., 1996. (Russian)
2. Cherniss C. Burnout: Two Ways of Defining It and Their Implications. – Washington : Distributed by ERIC Clearinghouse, 1982.
3. Freudenberger H. J. Staff Burn-Out // Journal of Social Issues. – 1974. – Vol. 90, № 1. – New York.
4. Galaiya R., Kinross J., Arulampalam T. Factors Associated with Burnout Syndrome in Surgeons: A Systematic Review // Annals of the Royal College of Surgeons of England. – 2020. – Vol. 102. – P. 401–407. 10.1308/rcsann.2020.0040
5. Higashiguchi K., Morikawa Y., Miura K., Nishijo M., Tabata M., Yoshita K., Sagara T., Nakagawa H. The Development of the Japanese Version of the Maslach Burnout Inventory and the Examination of the Factor Structure.
6. Kasheva N., Makasheva J., Gromova A., Ishtunov S., Burykhin B. The Problem of Professional Burnout in Stress Management // SHS Web of Conferences. – 2016. – Vol. 28. – P. 01132. 10.1051/shsconf/20162801132
7. Lazarus R. S., Folkman S. Stress, Appraisal, and Coping. – New York, 1984.
8. Lok’yan A. «Huzakan ayrman makardaki akhtoroshman met’vodikayi teghaynats’man ynt’ats’akarg». – HH petakan karravarman akademia, 2015. (Armenian)
9. Maslach C. Burned Out // Human Behavior. – 1976.
10. Maslach C., Leiter M. P. The Truth About Burnout: How Organizations Cause Personal Stress and What to Do About It. – San Francisco, 2005.
11. Pines A. Burnout: From Tedium to Personal Growth. – 1981.
12. Vodopʹânova N. E. «Sindrom vygoraniâ: diagnostika i profilaktika». – SPb.: Piter. (Russian)
Սոցիալական ցանցերում արհեստական բանականության կողմից ստեղծված կեղծ լուրերի զանգվածային տարածումը մարտահրավեր է դարձել օգտատերերի հոգեկան առողջության, հասարակական վստահության և վարքային օրինաչափությունների համար։ Թեև սոցիալական մոդիան ծառայում է որպես զանգվածային հաղորդակցության հզոր հարթակ, այն նաև արագացնում է ապատեղեկատվության լայն տարածումը, հատկապես արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք ունակ են ամեն օր աննախադեպ մասշտաբով կեղծ լուրեր ստեղծել և տարածել։
Սույն հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել սոցիալական մեդիայի օգտատերերի վրա արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուրերի հոգեհուզական ազդեցությունը՝ կենտրոնանալով նման բովանդակության ազդեցության հետևանքով առաջացած հուզական արձագանքների, ճանաչողական գործընթացների և վարքային փոփոխությունների վրա։ Սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալների հավաքագրման համար կիրառվել է խառը մեթոդաբանություն։ Արդյունքները ցույց են տալիս, որ արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուրերը կարող են առաջացնել անհանգստության, անվստահության և շփոթության զգացումներ, որոնք հանգեցնում են ինքնագնահատականի նվազման, սոցիալական մեկուսացման և սոցիալական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացման։ Ավելին, արդյունքները հստակ ցույց են տալիս, որ քննադատական մտածողության ցածր մակարդակով անհատներն ավելի են ենթարկվում արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուրերի բացասական հոգեհուզական ազդեցություններին։ Ուսումնասիրության արդյունքները ընդգծում են արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուրերի տարածումը կասեցնելու, ինչպես նաև տարբեր լեզվամշակութային միջավայրերի սոցիալական մեդիայի օգտատերերի շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և հուզական կայունության զարգացման ռազմավարությունների անհրաժեշտությունը։
1. Aïmeur, E., Amri, S., & Brassard, G. (2023b). Fake news, disinformation and misinformation in social media: a review. Social Network Analysis and Mining, 13(1). https://doi.org/10.1007/s13278-023-01028-5
2. Azzimonti, M., & Fernandes, M. (2022). Social media networks, fake news, and polarization. European Journal of Political Economy, 76, 102256. https://doi.org/10.1016/j.ejpoleco.2022.102256
3. Bontridder, N., & Poullet, Y. (2021). The role of artificial intelligence in disinformation. Data & Policy, 3. https://doi.org/10.1017/dap.2021.20
4. Bolderston, A. (2012). Conducting a research interview. Journal of Medical Imaging and Radiation Sciences, 43(1), 66–76. https://doi.org/10.1016/j.jmir.2011.12.002
5. Bailey, P. K., Hole, B. D., Plumb, L. A., & Caskey, F. J. (2022). Mixed-methods research in nephrology. Kidney International, 101(5), 895–905. https://doi.org/10.1016/j.kint.2022.01.027
6. Baptista, J. P., & Gradim, A. (2020). Understanding Fake news Consumption: A review. Social Sciences, 9(10), 185. https://doi.org/10.3390/socsci9100185
7. Chen, S., Xiao, L., & Kumar, A. (2022b). Spread of misinformation on social media: What contributes to it and how to combat it. Computers in Human Behavior, 141, 107643. https://doi.org/10.1016/j.chb.2022.107643
8. Gao, J., Zheng, P., Jia, Y., Chen, H., Mao, Y., Chen, S., Wang, Y., Fu, H., & Dai, J. (2020). Mental health problems and social media exposure during COVID-19 outbreak. PLoS ONE, 15(4), e0231924. https://doi.org/10.1371/journal.pone.0231924
9. Fake news and Polarization: the Storytelling opportunity. (n.d.). https://www.freiheit.org/mexico/fake-news-and-polarization-storytelling-opportunity.
10. Hate speech and fake news: the impact on working conditions of local and regional elected representatives. (n.d.). In https://rm.coe.int/0900001680a8340b.
11. Liu, Z., Zhang, T., Yang, K., Thompson, P., Yu, Z., & Ananiadou, S. (2024). Emotion detection for misinformation: A review. Information Fusion, 107, 102300. https://doi.org/10.1016/j.inffus.2024.102300
12. Martel, C., Pennycook, G., & Rand, D. G. (2020). Reliance on emotion promotes belief in fake news. Cognitive Research Principles and Implications, 5(1). https://doi.org/10.1186/s41235-020-00252-3
13. Martel, C., Pennycook, G., & Rand, D. G. (2020b). Reliance on emotion promotes belief in fake news. Cognitive Research Principles and Implications, 5(1). https://doi.org/10.1186/s41235-020-00252-3
14. Moktefi, A., & Lemanski, J. (2022). On the Origin of Venn Diagrams. Axiomathes, 32(S3), 887–900. https://doi.org/10.1007/s10516-022-09642-2
15. Naeem, M., Ozuem, W., Howell, K., & Ranfagni, S. (2023). A Step-by-Step process of thematic analysis to develop a conceptual model in qualitative research. International Journal of Qualitative Methods, 22. https://doi.org/10.1177/16094069231205789
16. Rampersad, G., & Althiyabi, T. (2019). Fake news: Acceptance by demographics and culture on social media. Journal of Information Technology & Politics, 17(1), 1–11. https://doi.org/10.1080/19331681.2019.1686676
17. Raman, R., Nair, V. K., Nedungadi, P., Sahu, A. K., Kowalski, R., Ramanathan, S., & Achuthan, K. (2024). Fake news research trends, linkages to generative artificial intelligence and sustainable development goals. Heliyon, 10(3), e24727. https://doi.org/10.1016/j.heliyon.2024.e24727
18. Schrauf, R. W. (2017). Mixed methods designs for making Cross-Cultural comparisons. Journal of Mixed Methods Research, 12(4), 477–494. https://doi.org/10.1177/1558689817743109
19. Schrauf, R. W. (2017). Mixed methods designs for making Cross-Cultural comparisons. Journal of Mixed Methods Research, 12(4), 477–494. https://doi.org/10.1177/1558689817743109
20. Shahbazi, M., & Bunker, D. (2024). Social media trust: Fighting misinformation in the time of crisis. International Journal of Information Management, 77, 102780. https://doi.org/10.1016/j.ijinfomgt.2024.102780
21. Vertoudakis, V. P. (2024). Fake News and Misinformation During War or Civil Conflict: Some Case Studies from Greek Historiography. In De Gruyter eBooks (pp. 213–220). https://doi.org/10.1515/9783111393629-012
22. Zhang, Z., & Cheng, Z. (2024). Users’ unverified information-sharing behavior on social media: The role of reasoned and social reactive pathways. Acta Psychologica, 245, 104215. https://doi.org/10.1016/j.actpsy.2024.104215
23. Zaeem, C. Li and K. S. Barber, "On Sentiment of Online Fake News," 2020 IEEE/ACM International Conference on Advances in Social Networks Analysis and Mining (ASONAM), The Hague, Netherlands, 2020, pp. 760-767, doi: 10.1109/ASONAM49781.2020.9381323
24. 2/3 of digital content creators do not fact-check, UNESCO. (n.d.). news.un.org
25. LEARNING FROM SHARED NEWS: WHEN ABUNDANT INFORMATION LEADS TO BELIEF POLARIZATION. (n.d.). In https://www.nber.org/system/files/working_papers/w28465/revisions/w28465.rev0.pdf.
26. GENAI AND THE BATTLE AGAINST MISINFORMATION, Duke Education Corporation
27. https://www.dukece.com/insights/genai_and_the_battle_against_misinformation/
Սույն հոդվածի շրջանակներում ուսումնասիրվել են անձի սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա կապի դրսևորման առանձնահատկությունները՝ ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։ Հետազոտությունը հիմնված է սոցիալ-հոգեբանական և քաղաքագիտական մոտեցումների վրա, մասնավորապես՝ սոցիալական կապիտալի տեսության շրջանակում, որտեղ վստահությունը դիտարկվում է որպես հասարակական համախմբվածության և ինստիտուցիոնալ կայունության կարևոր գործոն։ Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա կապի դրսևորումները, ինչպես նաև պարզել՝ արդյոք սուբյեկտիվ բարեկեցությունը կարող է հանդես գալ որպես քաղաքական վստահությունը պայմանավորող գործոն։
Հետազոտության նպատակից ելնելով՝ խնդիր է առաջադրվել ուսումնասիրել սուբյեկտիվ բարեկեցության դրսևորումները սոցիալ-դեմոգրաֆիական տարբեր խմբերում և վերլուծել դրա կապը քաղաքական վստահության հետ։ Հետազոտության իրականացման համար կիրառվել է քանակական մեթոդաբանություն։ Հետազոտությանը մասնակցել է 214 անձ։ Տվյալների հավաքագրման համար կիրառվել է «Սուբյեկտիվ բարեկեցության գնահատման մեթոդիկա»-ն, ինչպես նաև Ռոտերի միջանձնային վստահության մեթոդիկայի տեղայնացված տարբերակը՝ քաղաքական վստահության չափման նպատակով։ Տվյալների վերլուծության համար կիրառվել են Ստյուդենտի t-թեստը, Պիրսոնի կոռելյացիոն գործակիցը և ռեգրեսիոն վիճակագրական մեթոդները։
Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սուբյեկտիվ բարեկեցությունը վիճակագրորեն նշանակալի տարբերություններ է դրսևորում ըստ սեռի, կրթական մակարդակի, ընդ որում՝ բարձր որակավորման աստիճան ունեցող անձանց մոտ այն արտահայտվում է առավել բարձր ցուցանիշներով։ Համաձայն կոռելյացիոն վերլուծության արդյունքների սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա է դրական և վիճակագրորեն նշանակալի կապ (r = 0.395, p < 0.01)։ Միաժամանակ, ռեգրեսիոն վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ սուբյեկտիվ բարեկեցությունը նշանակալիորեն պայմանավորում է քաղաքական վստահությունը (R² = 0.186), մասնավորապես՝ աֆեկտիվ և կոգնիտիվ բաղադրիչները։
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ քաղաքական վստահությունը պայմանավորված է ոչ միայն սոցիալ-քաղաքական, այլ նաև հոգեբանական գործոններով, մասնավորապես՝ սուբյեկտիվ բարեկեցությամբ։ Այպիսով կարող ենք ասել, որ հետազոտության արդիականությունը պայմանավորված է սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա կապի էմպիրիկ բացահայտմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
1. Charlotte Fiedler (2023). What Do We Know about How Armed Conflict Affects Social Cohesion? A Review of the Empirical Literature. International Studies Review, 25(3), viad030. https://doi.org/10.1093/isr/viad030
2. Jyung, M., Lee, S.-H., & Choi, I. (2024). Unraveling the most important predictors of eudaimonic and hedonic well-being in Korean adults: A machine learning approach. Journal of Happiness Studies, 25(85). https://doi.org/10.1007/s10902-024-00792-1
3. Leonova I. YU., Leonov I. N. (2016). Psikhometricheskaya proverka struktury metodiki «Shkala mezhlichnostnogo doveriya» Dzh. Rottera v adaptatsii S. G. Dostovalova i yeye modifikatsiya. Vestnik Udmurtskogo universiteta. Seriya «Filosofiya. Psikhologiya. Pedagogika, 26(2), 93–101.
4. Meisenberg, G., & Woodley, M. A. (2015). Gender differences in subjective well-being and their relationships with gender equality. Journal of Happiness Studies, 16(6), 1539–1555. https://doi.org/10.1007/s10902-014-9577-5
5. Muzashvili D. Z. (2022). Doveriye kak politiko-psikhologicheskiy fenomen. Gumanitarnyye nauki. Vestnik Finansovogo universiteta, 12(1), 75–79. https://doi.org/10.26794/2226-7867-2022-12-1-75-79
6. Zheng, J., & Zhang, T. (2025). Patterns of trust and subjective well-being across societies: the role of long-term versus short-term orientation. BMC Psychology, 13, 697. https://doi.org/10.1186/s40359-025-03048-6
7. Law of the Republic of Armenia “On Education” (Article 3, paragraphs 19–22). https://www.arlis.am/hy/acts/68299/
Սույն հետազոտությունն ուսումնասիրում է, թե ինչպես է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD) կապված Դանիայում բնակվող լիբանանցի փախստականների սոցիալական ինտեգրման փորձառությունների հետ։ Հետազոտությունն իրականացվել է որակական հետախուզական դիզայնի շրջանակում և հիմնված է 50 մասնակիցների հետ անցկացված կիսակառուցվածքային հարցազրույցների վրա՝ ներառյալ հայ-լիբանանցի անձանց փոքր ենթախումբը։ Վերլուծությունը հիմնված է Ագերի և Ստրանգի (2008) մոդելի վրա, որը սոցիալական ինտեգրումը դիտարկում է որպես բազմաչափ գործընթաց՝ ներառելով կառուցվածքային, սոցիալական, լեզվական և մշակութային բաղադրիչներ։
Արդյունքները ցույց են տալիս, որ PTSD-ի հետ կապված կոգնիտիվ և հուզական դժվարությունները կարող են կապված լինել մասնակիցների լեզվի ուսուցման, զբաղվածության և սոցիալական մասնակցության տարբեր առանձնահատկությունների հետ։ Այս փորձառությունները դիտարկվում են ավելի լայն կառուցվածքային պայմանների համատեքստում, ներառյալ աշխատաշուկայի հասանելիությունը, ինստիտուցիոնալ համակարգերը, ներգաղթային քաղաքականությունը և ընկալվող խտրականությունը, որոնք համատեղ, ըստ երևույթին, ձևավորում են ինտեգրման ընթացքները։
Արդյունքները նաև վկայում են, որ սոցիալական ինտեգրումը ձևավորվում է հոգեբանական, սոցիալական և կառուցվածքային գործոնների փոխազդեցության արդյունքում և չի պայմանավորվում որևէ մեկ առանձին գործոնով։ Ընտանեկան հարաբերություններն ու ավելի լայն սոցիալական ցանցերը դիտարկվում են որպես աջակցության և կայունության կարևոր աղբյուրներ, սակայն դրանց հասանելիությունն ու ազդեցությունը տարբերվում են՝ կախված անձից և համատեքստից։
Հետազոտությունը կրում է հետախուզական բնույթ և չի հաստատում պատճառահետևանքային կապեր։ Փոխարենը, այն առաջարկում է համատեքստային զգայունությամբ պատկերացում այն մասին, թե ինչպես կարող են տրավմայի հետ կապված փորձառություններն ու կառուցվածքային պայմանները փոխազդել՝ ձևավորելով փախստականների ինտեգրման կենսափորձը։ Ստացված արդյունքները նպաստում են տրավմա-տեղեկացված և կառուցվածքային իրազեկ մոտեցումների զարգացմանը փախստականների ինտեգրման ոլորտում և աջակցում են սոցիալական ներառականության բարելավմանն ուղղված քաղաքականությունների մշակմանը։
1. Acheson, D. T., Gresack, J. E., & Risbrough, V. B. (2012). Hippocampal dysfunction effects on context memory: Possible etiology for posttraumatic stress disorder. Neuropharmacology, 62(2), 674–685. https://doi.org/10.1016/j.neuropharm.2011.04.029
2. Ager, A., & Strang, A. (2008). Understanding integration: A conceptual framework. Journal of Refugee Studies, 21(2), 166–191. https://doi.org/10.1093/jrs/fen016
3. Bakker, L., Dagevos, J., & Engbersen, G. (2014). The importance of resources and security in the socio-economic integration of refugees: A study on the impact of length of stay in asylum accommodation and residence status on socio-economic integration for the four largest refugee groups in the Netherlands. Journal of International Migration and Integration, 15(3), 431–448. https://doi.org/10.1007/s12134-013-0296-2
4. Berry, J. W. (1997). Immigration, acculturation, and adaptation. Applied Psychology: An International Review, 46(1), 5–68.
5. Bhugra, D. (2004). Migration and mental health. Acta Psychiatrica Scandinavica, 109(4), 243–258. https://doi.org/10.1111/j.1600-0447.2004.00312.x
6. Braun, V., & Clarke, V. (2006). Using thematic analysis in psychology. Qualitative Research in Psychology, 3(2), 77–101. https://doi.org/10.1191/1478088706qp063oa
7. Bryant, R. A., Nickerson, A., Morina, N., & Liddell, B. (2023). Posttraumatic stress disorder in refugees. Annual Review of Clinical Psychology, 19, 413–436.
8. https://doi.org/10.1146/annurev-clinpsy-080921-080359
9. Creswell, J. W. (2003). Research design: Qualitative, quantitative, and mixed methods approaches (2nd ed.). Sage.
10. Daroff, R. B., & Aminoff, M. J. (Eds.). (2014). Encyclopedia of the neurological sciences (2nd ed.). Academic Press.
11. Delhey, J. (2004). European social integration: From convergence of countries to transnational relations between peoples (WZB Discussion Paper No. SP I 2004 201). Wissenschaftszentrum Berlin für Sozialforschung.
12. Esser, H. (2006). Migration, Language and Integration: The social conditions and consequences of migrants’ language acquisition (AKI Research Review 4). Berlin: Social Science Research Center Berlin (WZB), Intercultural Conflicts and Societal Integration Unit (AKI).
13. Fazel, M., Wheeler, J., & Danesh, J. (2005). Prevalence of serious mental disorder in 7000 refugees resettled in western countries: a systematic review. Lancet (London, England), 365(9467), 1309–1314. https://doi.org/10.1016/S0140-6736(05)61027-6
14. Fink, G. (2014). Posttraumatic stress disorder: Introduction to special issue. Journal of Trauma Treatment, 4, 1–6.
15. Hynie, M. (2018). The social determinants of refugee mental health in the post-migration context: A critical review. The Canadian Journal of Psychiatry / La Revue Canadienne de Psychiatrie, 63(5), 297–303. https://doi.org/10.1177/0706743717746666
16. Kar, N. (2011). Cognitive behavioral therapy for the treatment of post traumatic stress disorder: A review. Neuropsychiatric Disease and Treatment, 7(1), 167–181. https://doi.org/10.2147/NDT.S10389
17. Kvale, S., & Brinkmann, S. (2009). InterViews: Learning the craft of qualitative research interviewing (2nd ed.). SAGE Publications.
18. Li, C. Q., Zhang, Y., Wang, W., Zhou, T., Yu, X., & Tao, H. (2022). Altered hippocampal volume and functional connectivity in patients with Cushing’s disease. Brain and Behavior, 12(6), e2507. https://doi.org/10.1002/brb3.2507
19. Lindert, J., von Ehrenstein, O. S., Priebe, S., Mielck, A., & Brähler, E. (2009). Depression and anxiety in labor migrants and refugees: A systematic review and meta-analysis. Social Science & Medicine, 69(2), 246–257. https://doi.org/10.1016/j.socscimed.2009.04.032
20. López Ibor, J. J., Christodoulou, G., Maj, M., Sartorius, N., & Okasha, A. (Eds.). (2005). Disasters and mental health. John Wiley & Sons.
21. Lund, M., Sørensen, J. H., Christensen, J. B., Ølholm, A. (2008). MTV Om Behandling Og Rehabilitering Af PTSD – herunder Traumatiserede Flygtninge. Region Syddanmark.
22. Morse, J. M. (2018). Reframing rigor in qualitative inquiry. In N. K. Denzin & Y. S. Lincoln (Eds.), The SAGE handbook of qualitative research (5th ed., pp. 796–817). SAGE.
23. Portes, A. (1998). Social capital: Its origins and applications in modern sociology. Annual Review of Sociology, 24, 1–24.
24. Putnam, R. D. (2000). Bowling alone: The collapse and revival of American community. Simon & Schuster.
25. Schick, M., Zumwald, A., Knöpfli, B., Nickerson, A., Bryant, R. A., Schnyder, U., Müller, J., & Morina, N. (2016). Challenging future, challenging past: The relationship of social integration and psychological impairment in traumatized refugees. European Journal of Psychotraumatology, 7(1), Article 28057. https://doi.org/10.3402/ejpt.v7.28057
26. Schouler-Ocak, M. (Ed.). (2015). Trauma and migration: Cultural factors in the diagnosis and treatment of traumatised immigrants. Springer International Publishing.
27. Schweitzer, R. D., Melville, F., Steel, Z., & Lacherez, P. (2006). Trauma, post-migration living difficulties, and social support as predictors of psychological adjustment in resettled Sudanese refugees. Australian & New Zealand Journal of Psychiatry, 40(2), 179–187. https://doi.org/10.1080/j.1440-1614.2006.01766.x
28. Silverman, D. (2006). Interpreting qualitative data (3rd ed.). Sage.
29. Svendsen, G. (2001). Traumatiserede flygtninge og socialt arbejde: En inspirationsbog til sagsbehandlere i det kommunale integrationsarbejde. Dansk Flygtningehjælp.
30. Tossutti, L. S. (2009). Canadian cities and global migration: Comparing local responses to demographic change. APSA 2009 Toronto Meeting Paper.
31. Wingenfeld, K., & Wolf, O. T. (2014). Stress, memory, and the hippocampus. Frontiers of Neurology and Neuroscience, 34, 109–120. https://doi.org/10.1159/000356423
Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664