Անդրհումանիստական մարդու սոցիոմշակութային ուրվանկարը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.005Բանալի բառեր:
hումանիզմի ճգնաժամ, տեխնոլոգիական աշխարհայացք, «հետմարդ», «գերմարդ», տրանսհումանիզմ, հետհումանիզմ, արհեստական ինտելեկտ, թվային անմահություն, մարմին, էվոլյուցիա, ռիսկԱմփոփում
Ժամանակակից քաղաքակրթությունը հայտնվել է գոյության ավանդական սահմանների վերաձևավորվան սահմանագծում, քանի որ փոխելով իր շրջակա միջավայրը, վերափոխում է նաև ինքն իրեն՝ կանգնելով գոյաբանական մի շարք սպառնալիքների առջև։ Բավական է նկատել, որ կենսաբժշկական ձեռքբերումները հիմնովին խաթարել են բանականության այն մոդելը, որով Ի․Կանտի ժամանակներից մարդը սահմանվում էր որպես վերջավոր և ինքնագիտակից գոյություն։ Նրա «ո՞վ է մարդը» հարցադրման փոխարեն այսօր , հավանաբար, պետք է պատասխանել այն հարցին, թե ով է «հետմարդը»։ Անդրհումանիստական մարդու գոյաբանական հորիզոնը ենթադրում է ոչ միայն կենսաբանական սահմանների հաղթահարում, այլև մարդկային ինքնության արմատական վերիմաստավորում։ «Մարդու մահվան» գաղափարը վերածվում է ոչ թե վերջնական կորստի, այլ նոր մեկնակետի, գոյության այն հնարավորության, որտեղ աշխարհի հետ իր հարաբերություններում մարդն այլևս մենակ չէ։ Հետմարդու խնդիրը, առաջադրում է շատ կարևոր մի հարց․ արդյո՞ք նոր գոյաբանական հորիզոնի շեմին մենք կանգնած ենք էկզիստենցիալ ավարտի, թե՞ անավարտ հնարավորության առջև։ Քննարկելով մարդու անդրհումանիստական ապագայի մտահոգիչ կողմերը և ներկայացնելով մարդուն կատարելագործելու նպատակով նրան սահմանազանցելու բժշկակենսաբանական ու տեխնոլոգիական միջամտությունների անկանխատեսելի ռիսկերն ու սոցիալական և էթիկական հետևանքները, հեղինակը եզրահանգում է, որ մարդու կատարելագործման մասին անդրհումանիստական նախագծերը հղի են բազմաթիվ անկանխատեսելի մարտահրավերներով։ Ուստի՝ առանց համապատասխան վերահսկողության արդար և հասանելի ինստիտուցիոնալ մեխանիզմների ապահովման, առանց այդ նախագծերի համակողմանի իրավական, բարոյական և, հատկապես, էկզիստենցիալ տեսանկյունների ուսումնասիրության, տեխնոլոգիական հնարավոր սխալները կարող են հանգեցնել սոցիալական անհավասարության խորացման, կեցության և ինքնության էկզիստենցիալ հագեցվածության անդառնալի կորուստների։
Ներբեռնումներ
Հղումներ
Мамардашвили М., Проблема человека в философии // О человеческом в человеке, М., 1991./ Problema cheloveka v filosofii // Mamardashvili M., O chelovecheskom v cheloveke, M., 1991.
Мамардашвили М., Как я понимаю философию, М., Прогресс, 1990./ Mamardashvili M., Kak ya ponimayu filosofiyu, M., Progress, 1990
Արո Քրիստիան, Տրանսհումանիզմ, Փիլիսոփայական դիտարկումներ։ Թարգմանությունների ժողովածու / Թարգմ․ Վ․Ա․ Միրզոյան/, Եր․, Մեկնարկ, 2025:
Bostrom N. A, History of Transhumanist Thought // Journal of Evolution and Technology. 2005. Vol. 14. No. 1. P. 1–25. – URL: https://nickbostrom.com/papers/history.pdf
Ranisch, Sorgner Introducing Post- and Transhumanism // Ranisch R., Sorgner S.L. (Eds.) Post- and Transhuman ism: An Introduction. – Frankfurt am Main: Peter Lang, 2015.
Поппер К., Логика и рост научного знания, М.: Прогресс, 1983./ Popper K., Logika i rost nauchnogo znaniya, M.: Progress, 1983./
Յուվալ Նոյ Հարարի, Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն /Թարգմ. Լիանա Զաքարյան/ Newmag, Եր., 2020:
Гиренок Ф.И., Основные принципы дигитальной философии // Философия хозяйства. 2018. № 6․/Girenok F.I., Osnovnyye printsipy digital'noy filosofii // Filosofiya khozyaystva. 2018. № 6․
Фукуяма Ф., Наше постчеловеческое будущее: Последствия биотехнологической революции, М.: АСТ, 2004/ Fukuyama F., Nashe postchelovecheskoye budushcheye: Posledstviya biotekhnologicheskoy revolyutsii, M.: AST, 2004
Haraway D., A Cyborg Manifesto, 1985.
Бодрийяр Ж., Прозрачность зла, М., “Добросвет”, 2000./ Bodriyyar ZH., Prozrachnost' zla, M., “Dobrosvet”, 2000.
Braidotti R., The Posthuman. Cambridge, UK, Polity Press, 2013.
Ֆուկո Մ., Բառերն ու բաները, /Թարգմ. Ա. Մինասյան/, Եր., ԵՊՀ, 2019:
Agamben Giorgio, Homo Sacer: Sovereign Power and Bare Life. Stanford: Stanford University Press, 1998.
Левинас Э., Избранное: Тотальность и Бесконечное, М., Центр гуманитарных инициатив, 2024./ Levinas E., Izbrannoye: Total'nost' i Beskonechnoye, M., Tsentr gumanitarnykh initsiativ, 2024.
Նիցշե Ֆ․, Այսպես խոսեց Զրադաշտը, / թարգմ. Ս. Հովսեփյան/, Եր., ԵՊՀ հրատ., 2012
Фромм Э., Анатомия человеческой деструктивности, М., Республика, 1994:/ Fromm E., Anatomiya chelovecheskoy destruktivnosti, M., Respublika, 1994:
Хайдеггер М., Время и бытие: Статьи и выступления М., Республика, 1993./ Hajdegger M., Vremâ i bytie: Statʹi i vystupleniâ M., Respublika, 1993.
Гиренок, Ф. И., Патология русского ума. Картография дословности. М., Аграф, 1998,/ Girenok, F. I., Patologiya russkogo uma. Kartografiya doslovnosti. M., Agraf, 1998
Jaspers K., Vernunft und Existenz. Groningen, 1935.
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Gagik Soghomonyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.