Անդրհումանիստական մարդու սոցիոմշակութային ուրվանկարը

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.005

Բանալի բառեր:

hումանիզմի ճգնաժամ, տեխնոլոգիական աշխարհայացք, «հետմարդ», «գերմարդ», տրանսհումանիզմ, հետհումանիզմ, արհեստական ինտելեկտ, թվային անմահություն, մարմին, էվոլյուցիա, ռիսկ

Ամփոփում

Ժամանակակից քաղաքակրթությունը  հայտնվել է գոյության ավանդական սահմանների վերաձևավորվան սահմանագծում, քանի որ  փոխելով իր շրջակա միջավայրը, վերափոխում է նաև ինքն իրեն՝ կանգնելով գոյաբանական մի շարք սպառնալիքների առջև։ Բավական է նկատել, որ կենսաբժշկական ձեռքբերումները հիմնովին խաթարել են բանականության այն մոդելը, որով Ի․Կանտի ժամանակներից մարդը սահմանվում էր որպես վերջավոր և ինքնագիտակից գոյություն։ Նրա «ո՞վ է մարդը» հարցադրման փոխարեն  այսօր , հավանաբար, պետք է պատասխանել այն հարցին, թե ով է «հետմարդը»։ Անդրհումանիստական մարդու գոյաբանական հորիզոնը ենթադրում է ոչ միայն կենսաբանական սահմանների հաղթահարում, այլև մարդկային ինքնության արմատական վերիմաստավորում։  «Մարդու մահվան» գաղափարը վերածվում է ոչ թե վերջնական կորստի, այլ նոր մեկնակետի, գոյության այն հնարավորության, որտեղ աշխարհի հետ իր հարաբերություններում  մարդն այլևս մենակ չէ։ Հետմարդու խնդիրը, առաջադրում է շատ կարևոր մի հարց․ արդյո՞ք նոր գոյաբանական հորիզոնի շեմին մենք կանգնած ենք էկզիստենցիալ ավարտի, թե՞ անավարտ հնարավորության առջև։  Քննարկելով մարդու անդրհումանիստական ապագայի մտահոգիչ կողմերը և ներկայացնելով մարդուն կատարելագործելու նպատակով նրան սահմանազանցելու բժշկակենսաբանական ու տեխնոլոգիական միջամտությունների անկանխատեսելի ռիսկերն ու սոցիալական և էթիկական հետևանքները, հեղինակը եզրահանգում է, որ մարդու կատարելագործման մասին անդրհումանիստական նախագծերը հղի են բազմաթիվ անկանխատեսելի մարտահրավերներով։ Ուստի՝ առանց համապատասխան վերահսկողության արդար և հասանելի  ինստիտուցիոնալ մեխանիզմների ապահովման, առանց այդ նախագծերի համակողմանի իրավական, բարոյական և, հատկապես, էկզիստենցիալ տեսանկյունների ուսումնասիրության, տեխնոլոգիական հնարավոր  սխալները կարող են հանգեցնել սոցիալական անհավասարության խորացման, կեցության և ինքնության էկզիստենցիալ հագեցվածության անդառնալի կորուստների։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Գագիկ Սողոմոնյան, Երևանի պետական համալսարան, Երևանի պետական համալսարան

    փիլիսոփայական       գիտությունների         թեկնածու,      ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ:

Հղումներ

Мамардашвили М., Проблема человека в философии // О человеческом в человеке, М., 1991./ Problema cheloveka v filosofii // Mamardashvili M., O chelovecheskom v cheloveke, M., 1991.

Мамардашвили М., Как я понимаю философию, М., Прогресс, 1990./ Mamardashvili M., Kak ya ponimayu filosofiyu, M., Progress, 1990

Արո Քրիստիան, Տրանսհումանիզմ, Փիլիսոփայական դիտարկումներ։ Թարգմանությունների ժողովածու / Թարգմ․ Վ․Ա․ Միրզոյան/, Եր․, Մեկնարկ, 2025:

Bostrom N. A, History of Transhumanist Thought // Journal of Evolution and Technology. 2005. Vol. 14. No. 1. P. 1–25. – URL: https://nickbostrom.com/papers/history.pdf

Ranisch, Sorgner Introducing Post- and Transhumanism // Ranisch R., Sorgner S.L. (Eds.) Post- and Transhuman ism: An Introduction. – Frankfurt am Main: Peter Lang, 2015.

Поппер К., Логика и рост научного знания, М.: Прогресс, 1983./ Popper K., Logika i rost nauchnogo znaniya, M.: Progress, 1983./

Յուվալ Նոյ Հարարի, Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն /Թարգմ. Լիանա Զաքարյան/ Newmag, Եր., 2020:

Гиренок Ф.И., Основные принципы дигитальной философии // Философия хозяйства. 2018. № 6․/Girenok F.I., Osnovnyye printsipy digital'noy filosofii // Filosofiya khozyaystva. 2018. № 6․

Фукуяма Ф., Наше постчеловеческое будущее: Последствия биотехнологической революции, М.: АСТ, 2004/ Fukuyama F., Nashe postchelovecheskoye budushcheye: Posledstviya biotekhnologicheskoy revolyutsii, M.: AST, 2004

Haraway D., A Cyborg Manifesto, 1985.

Бодрийяр Ж., Прозрачность зла, М., “Добросвет”, 2000./ Bodriyyar ZH., Prozrachnost' zla, M., “Dobrosvet”, 2000.

Braidotti R., The Posthuman. Cambridge, UK, Polity Press, 2013.

Ֆուկո Մ., Բառերն ու բաները, /Թարգմ. Ա. Մինասյան/, Եր., ԵՊՀ, 2019:

Agamben Giorgio, Homo Sacer: Sovereign Power and Bare Life. Stanford: Stanford University Press, 1998.

Левинас Э., Избранное: Тотальность и Бесконечное, М., Центр гуманитарных инициатив, 2024./ Levinas E., Izbrannoye: Total'nost' i Beskonechnoye, M., Tsentr gumanitarnykh initsiativ, 2024.

Նիցշե Ֆ․, Այսպես խոսեց Զրադաշտը, / թարգմ. Ս. Հովսեփյան/, Եր., ԵՊՀ հրատ., 2012

Фромм Э., Анатомия человеческой деструктивности, М., Республика, 1994:/ Fromm E., Anatomiya chelovecheskoy destruktivnosti, M., Respublika, 1994:

Хайдеггер М., Время и бытие: Статьи и выступления М., Республика, 1993./ Hajdegger M., Vremâ i bytie: Statʹi i vystupleniâ M., Respublika, 1993.

Гиренок, Ф. И., Патология русского ума. Картография дословности. М., Аграф, 1998,/ Girenok, F. I., Patologiya russkogo uma. Kartografiya doslovnosti. M., Agraf, 1998

Jaspers K., Vernunft und Existenz. Groningen, 1935.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-22

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Սողոմոնյան Գ. (2026). Անդրհումանիստական մարդու սոցիոմշակութային ուրվանկարը. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(2(50), 5-18. https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.2.005

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները