Ոչ սահմանափակող որոշիչ երկորդական նախադասությունների խոսույթային գործաբանական գործառույթները որպես միջանկյալ կառույցներ

Հեղինակներ

  • Աստղիկ Չուբարյան
  • Մարինե Էվոյան VSU

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.079

Բանալի բառեր:

ոչ սահմանափակող որոշիչ երկորդական նախադասություններ, տեղեկատվության կառուցվածքավորում, խոսույթային գործաբանություն, առաջնային–ֆոնային փոխազդեցություն

Ամփոփում

Սույն հոդ­վա­ծը վեր­լու­ծում է ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րի խո­սույ­թա­յին գոր­ծա­ռույթ­նե­րը՝ հիմն­վե­լով Չեյ­ֆի (Chafe, 1976) տե­ղե­կատ­վութ­յան կա­ռուց­ված­քա­վոր­ման տե­սութ­յան վրա, ըստ ո­րի՝ գլխա­վոր նա­խա­դա­սութ­յան և­ ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յան տե­ղե­կատ­վա­կան կար­գա­վի­ճակ­նե­րը էա­կա­նո­րեն տար­բեր են։ Մաս­նա­վո­րա­պես, գլխա­վոր նա­խա­դա­սութ­յու­նը կրում է ա­ռաջ­նա­յին բո­վան­դա­կութ­յուն, մինչ­դեռ ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յու­նը ա­պա­հո­վում է ֆո­նա­յին տե­ղե­կատ­վութ­յուն՝ ա­ռա­ջի­նը ո­րո­շիչ դեր կա­տա­րե­լով ամ­բողջ ա­սույ­թի մեկ­նա­բա­նութ­յան մեջ։ Թեև ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րը լայ­նո­րեն ու­սում­նա­սիր­վել են ձևա­բա­նա­կան և շա­րահ­յու­սա­կան տե­սանկ­յուն­նե­րից, դրանց ի­մաս­տա­բա­նա­կան ար­տա­հայ­տու­մը ու գոր­ծա­բա­նա­կան մեկ­նա­բա­նութ­յու­նը հա­մե­մա­տա­բար սա­կավ ու­շադ­րութ­յան են ար­ժա­նա­ցել։

Լու­քի (Loock, 2010) դա­սա­կարգ­ման հի­ման վրա տար­բե­րակ­վում են ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րի ե­րեք հիմ­նա­կան տե­սակ­ներ՝ շա­րու­նա­կա­կան (continuative appositive relative clauses, CARCs), առն­չա­կան (relevance appositive relative clauses, RARCs) և սուբ­յեկ­տիվ ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ եր­կոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­ներ (subjectivity appositive relative clauses, SARCs)։ Ե­թե RARCs-ը և SARCs-ը, որ­պես կա­նոն, ա­պա­հո­վում են հա­վել­յալ տե­ղե­կութ­յուն և ֆո­նա­յին բո­վան­դա­կութ­յուն, ա­պա CARCs-ը ա­ռանձ­նա­նում են այն բա­նով, որ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­նում են գլխա­վոր նա­խա­դա­սութ­յան հետ նույն տե­ղե­կատ­վա­կան մա­կար­դա­կում` եր­կու նա­խա­դա­սութ­յուն­ներն էլ դարձ­նե­լով ա­ռաջ­նա­յին միա­վոր­ներ։

Գլ­խա­վոր և­ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րի միջև ոչ հստակ տար­բե­րա­կու­մը վկա­յում է այն մա­սին, որ ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ եր­կոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րը չեն կա­րող դիտ­վել որ­պես զուտ լրա­ցու­ցիչ կամ երկ­րոր­դա­կան բա­ղադ­րիչ­ներ․ դրանք էա­կա­նո­րեն նպաս­տում են ա­սույ­թի ընդ­հա­նուր ի­մաս­տին՝ հաս­տա­տե­լով տար­բեր ի­մաս­տա­բա­նա­կան և ժա­մա­նա­կագ­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ նա­խա­դա­սութ­յուն­նե­րի միջև: Այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ար­տա­հայ­տում են պատ­ճա­ռա­կա­նութ­յուն, հետ­ևանք, հա­կադ­րութ­յուն կամ զի­ջում, ձևա­վո­րում են ոչ սահ­մա­նա­փա­կող ո­րո­շիչ երկ­րոր­դա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րի ի­մաս­տա­բա­նա­կան կշի­ռը և բա­ցա­հայ­տում դրանց ի­լո­կու­տիվ ու­ժի փո­փո­խա­կա­նութ­յու­նը տար­բեր հա­մա­տեքս­տե­րում և տար­բեր խո­սա­կից­նե­րի միջև։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Աստղիկ Չուբարյան

    ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ամբիոնի անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր

     

  • Մարինե Էվոյան, VSU

    Վանաձորի պետական ​​համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս

Հղումներ

Arnold D. (2007). Non-Restrictive Relatives are not Orphans. Journal of Linguistics, 43, 2, 272– 309.

Burton-Roberts N. (1999). Language, linear precedence and parentheticals. The Clause in English, 33–52. Amsterdam/ Philadelphia: John Benjamins.

Chafe W. L. (1976). Givenness, contrastiveness, definiteness, subjects, topics and point of view. Subject and Topic, 25–55. New York: Academic Press.

Cornilescu A. (1981). Non-restrictive Relative Clauses, an Essay in Semantic

Description. Revue roumaine de linguistique, 26.1, 41–67.

Cotte P. (1997). Grammaire linguistique. Paris: CNED Didier Erudition.

Del Gobbo F. (2007). On the syntax and semantics of appositive relative clauses. Parentheticals,173–201. Amsterdam/Philadelphia: John Benjamins.

Del Gobbo F. (2003). Appositives at the Interface. PhD dissertation, University of California, Irvine.

Demirdache H.K. (1991). Resumptive chains in restrictive relatives, appositives and dislocation structures. Massachusetts Institute of Technology.

Depraetere I. (1996). Foregrounding in English Relative Clauses. Linguistics, 34, 699–731.

Emonds J. (1979). Appositive Relatives Have No Properties. Linguistic Inquiry, 10.2, 241–243.

Fabb N. (1990). The Difference between English Restrictive and Nonrestrictive Relative Clauses. Linguistics, 26, 57–78.

Fowler H. W., Fowler F. G. (1949). The King’s English. Oxford: Clarendon Press.

Grice H. P. (1975). Logic and conversation. Studies in Syntax and Semantics III: Speech Acts, 41– 58. New York: Academic Press.

Haegeman L. (1991). Parenthetical Adverbials: the radical orphanage approach. Aspects of Modern linguistics, 232– 254. Tokyo: Kaitakushi.

Heringa H. (2011). Appositional Constructions. Groningen: LOT: Netherlands Graduate School of Linguistics.

Hopper P., Thompson S. A. (1980). Transitivity in Grammar and Discourse. Language 56, 251– 299.

Huddleston R., Pullum, G. K. (2002). The Cambridge Grammar of the English Language. Cambridge: CUP.

Jackendoff R. (1977). X-bar Syntax: A Study of Phrase Structure. Cambridge, MA: MIT Press.

Khalifa J. C. (1999). A Propos des relatives appositives. Syntaxe, sémantique, pragmatique. Anglophonia, 6, 7–29.

Labov W. (1972). The transformation of experience in narrative syntax. Language in the Inner City. Philadelphia: University of Pennsylvania Press.

Lee-Goldman R.(2012). Supplemental relative clauses: internal and external syntax. Journal of Linguistics 48(3), 573–608.

Loetscher A. (1973). On the Role of Nonrestrictive Relative Clauses in Discourse. Papers from the Ninth Regional Meeting, Chicago Linguistic Society (April 13–15), 356–368.

Loock R. (2010). Appositive relative clauses in English: discourse functions and competing structures. John Benjamins Publishing.

McCawley J. D. (1988). The Syntactic Phenomena of English, Volume 2, Chapter 13. Chicago: CUP.

Potts C. (2005). The Logic of Conventional Implicatures. Oxford: OUP.

Safir K. (1986). Relative clauses in a theory of binding and levels. Linguistic Inquiry 17(4), 663–89.

Sells P. (1984). Syntax and Semantics of Resumptive Pronouns. Ph.D. thesis, University of Massachusetts, Amherst.

Sperber D., Wilson D. (1986). Relevance: Communication and Cognition. Oxford: Blackwell.

Thompson S. A. (1987). Subordination and Narrative Event Structure. Coherence and Grounding in Discourse, 435– 454. Amsterdam/Philadelphia: John Benjamins.

Vries M. de. (2006).The syntax of appositive relativization: on specifying coordination, false free relatives, and promotion. Linguistic Inquiry 37(2), 229–70.

Vries M. de. (2012). Parenthetical main clauses – or not? On appositives and quasi-relatives. Main Clause Phenomena: New Horizons, 177–202. Amsterdam: John Benjamins.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-10

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Չուբարյան Ա., & Էվոյան Մ. (2026). Ոչ սահմանափակող որոշիչ երկորդական նախադասությունների խոսույթային գործաբանական գործառույթները որպես միջանկյալ կառույցներ. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(2(50), 79-91. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.079

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 65-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: