Նշանային բազմաշերտություն հայկական թվային միջավայրում․ լեզու, պատկեր և հանրային հաղորդակցություն

Հեղինակներ

  • Աստղիկ Ավետիսյան Երևանի պետական ​​համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.142

Բանալի բառեր:

թվային մեդիա, թվային մշակույթ, նշանագիտություն, սոցիալական ցանցեր, մեմեր, ինքնություն, բազմաձևություն, պատմական նարատիվ, հաղորդակցություն, հանրային հաղորդակցություն, Հայաստան

Ամփոփում

Հոդվածում վերլուծվում է Հայաստանում թվային մեդիայի նշանաբանական տարածքը՝ որպես ինքնուրույն հետազոտական ոլորտ։ Հայկական թվային մեդիան դիտարկվում է որպես անցումային հասարակության պայմաններում ինքնության կառուցման, հասարակական տրավմատիկ փորձի թվային յուրացման և գլոբալ մեդիա հոսքերի հետ փոխազդեցության ձևավորման առանցքային միջավայր։

Ուշադրության կենտրոնում են թվային հարթակներում ձևավորվող հաղորդակցական և բովանդակային գործելակերպերը, որոնք համադրում են ավանդական պատկերագրական կոդերը (արմենագիր, խաչքարային զարդամոտիվներ, պատմական կերպարներ) թվային մշակույթի լեզվական և տեսողական ձևերի հետ (մեմեր, հաջողության պատմություններ, կարճ տեսահոլովակներ)։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական թվային մեդիայի նշանաբանական համակարգը բնութագրվում է քաղաքականացված բազմաձևությամբ, պատմական ինդեքսների համադրական կիրառմամբ և տեղական հաղորդակցական գործելակերպերի արագ ձևավորմամբ։

Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմում են նշանագիտության և թվային միջավայրի հումանիտար հետազոտությունների սկզբունքները։ Տվյալների բազան ներառում է սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած բովանդակության, առցանց մեդիա նախագծերի և պետական թվային հաղորդակցության նյութերի որակական վերլուծությունը։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Աստղիկ Ավետիսյան, Երևանի պետական ​​համալսարան

    ԵՊՀ մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայկական PR ասոցիացիայի նախագահ

Հղումներ

Ա¬վե¬տիս¬յան Ա․Շ․, ¬Նոր մե¬դիա և ¬հա¬ղոր¬դակ¬ցութ¬յուն, ԵՊՀ հրատ․, Եր¬ևան, 2024 թ․, https://doi.org/10.46991/YSUPH/9785808426597 Avetisyan, A. Š. 2024. Nor media ev hałordakcutʿyun. EPH hrat., Erevan. DOI: https://doi.org/10.46991/YSUPH/9785808426597

Հարությունյան Ժ․, Թվային հասարակության տեսական հիմքերը և զարգացումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում, Գիտական Արցախ, № 4(15), 2022, DOI: 10.52063/25792652-2022.4.15-104 Harutʿyunyan, Ž. 2022. Tʿvayin hasarakutʿyan tesakan himkʿery ev zargačʿumy čʿorrord ardyunaberakan hełašrjapʿoxutʿyan ha-matekstum. Gitakan Arcʿax, No. 4(15). DOI: 10.52063/25792652-2022.4.15-104

Avetisyan A. Sh. New media and art: processes of interaction, Journal for Armenian Studies, Vol. 1 No. 68 (2025), https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.159

Avetisyan, A. Sh., The Impact of New Media In The Context Of The Transformation Of The Network Economy, Journal Economics, Finance and Accounting, https://doi.org/10.59503/29538009-2024.1.13-5

Peirce C. S., The Essential Peirce: Selected Philosophical Writings, Indiana University Press,1998.

Jenkins, H., Ito M., & Boyd D., Participatory Culture in a Networked Era. Polity Press., 2015, jenkins-ito-boyd-ch1.pdf

Couldry N., Hepp A., The Mediated Construction of Reality, Polity Press, 2017

Shifman L., Memes in Digital Culture, Cambridge, MA, The MIT Press, 2014.

Barthes, R. (1977). Image–Music–Text.

Chandler, D. (2017). Semiotics: The Basics.

Hall, S. (1997). Representation: Cultural Representations and Signifying Practices.

Kress, G., & van Leeuwen, T. (2006). Reading Images: The Grammar of Visual Design.

Jewitt, C. (2014). The Routledge Handbook of Multimodal Analysis.

Jenkins, H. (2006). Convergence Culture.

Papacharissi, Z. (2015). Affective Publics.

Castells, M. (2012). Networks of Outrage and Hope.

Androutsopoulos, J. (2014). Mediatization and Sociolinguistic Change.

Wodak, R. (2015). The Politics of Fear.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-10

Թողարկում

Բաժին

Ժուռնալիստիկա

Ինչպես մեջբերել

Ավետիսյան Ա. (2026). Նշանային բազմաշերտություն հայկական թվային միջավայրում․ լեզու, պատկեր և հանրային հաղորդակցություն. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(2(50), 142-154. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.142

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 282-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: