Ձին որ­պես միջ­նորդ և հո­գեու­ղե­կից. ա­ռաս­պե­լա­բա­նա­կան ա­վան­դույ­թից մինչև ռու­սա­կան բա­նահ­յու­սութ­յուն

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.019

Բանալի բառեր:

ռուսական ֆոլկլոր, ձիու կերպար, հրաշապատում հեքիաթ, բիլինա, առասպելապոետիկա, միջնորդություն, հոգեուղեկից, լիմինալություն

Ամփոփում

Չ­նա­յած տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի ա­ռաս­պե­լա­բա­նա­կան, կրո­նա­կան և ֆոլկ­լո­րա­յին ա­վան­դույթ­նե­րում ձիու կա­յուն ներ­կա­յութ­յա­նը, դրա նշա­նա­կութ­յունն ա­ռա­վել հա­ճախ մեկ­նա­բան­վում է ա­ռան­ձին խորհր­դան­շա­կան հա­մա­լիր­նե­րի՝ ա­րե­գակ­նա­յին (սոլ­յար), ռազ­մա­կան, խթո­նիկ կամ տնտե­սա­կան հա­մա­տեքս­տե­րի մի­ջո­ցով: Ն­ման մո­տե­ցու­մը դժվա­րաց­նում է այս կեր­պա­րի բա­ցա­ռիկ կա­յու­նութ­յան և մ­շա­կու­թա­յին ա­ռու­մով ի­րա­րից հե­ռու ա­վան­դույթ­նե­րում դրա վե­րար­տադ­րե­լիութ­յան բա­տատ­րութ­յու­նը: Ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տութ­յու­նը թույլ է տա­լիս տվյալ հիմ­նախն­դի­րը դի­տար­կել այլ տե­սանկ­յու­նից՝ կեր­պա­րի կեն­սու­նա­կութ­յու­նը կա­պե­լով ոչ թե խորհր­դա­նիշ­նե­րի մշտա­կա­նութ­յան, այլ ո­րո­շա­կի կա­ռուց­ված­քա­յին գոր­ծա­ռույ­թի պահ­պան­ման հետ: Ա­ռաս­պե­լա­բա­նա­կան նյու­թի հա­մադ­րու­մը ռու­սա­կան հե­քիա­թա­յին և բի­լի­նա­յին ա­վան­դույ­թի հետ ցույց է տա­լիս, որ ձին հան­դես է գա­լիս որ­պես անց­ման ա­ռանց­քա­յին կեր­պար­նե­րից մե­կը, որն ա­պա­հո­վում է կե­ցութ­յան տար­բեր մա­կար­դակ­նե­րի միջև փո­խազ­դե­ցութ­յու­նը և­ ու­ղեկ­ցում հե­րո­սի կար­գա­վի­ճա­կի փո­փո­խութ­յանը: Ընդ ո­րում, ռու­սա­կան ֆոլկ­լո­րում տե­ղի է ու­նե­նում ար­քաիկ մո­դե­լի զգա­լի վե­րաի­մաս­տա­վո­րում: Ե­թե ա­ռաս­պե­լա­բա­նա­կան հա­մա­կար­գե­րում ձին գե­րա­զան­ցա­պես կապ­ված է տիե­զե­րա­բա­նա­կան միջ­նոր­դութ­յան և­ աշ­խարհ­նե­րի միջև սահ­ման­նե­րի հատ­ման հետ, ա­պա հե­քիա­թում և­ է­պո­սում դրա գոր­ծա­ռույ­թը կենտ­րո­նա­նում է բուն անց­ման սուբ­յեկ­տի շուրջ: Հ­րա­շա­գործ ձին ներգ­րավ­ված է լի­նում ոչ այն­քան հե­րո­սին տե­ղա­փոխելու, որ­քան նրա կա­յաց­ման, փոր­ձութ­յուն­նե­րի հաղ­թա­հար­ման և նոր ինք­նութ­յան ձեռք­բեր­ման գոր­ծըն­թաց­նե­րում:

Ն­ման շե­ղու­մը թույլ է տա­լիս ռու­սա­կան ֆոլկ­լո­րը դի­տար­կել ոչ թե որ­պես հնա­գույն ա­ռաս­պե­լա­բա­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի ու­շա­ցած ար­տա­ցո­լում, այլ որ­պես դրանց ակ­տիվ գե­ղար­վես­տա­կան վե­րամ­շակ­ման տա­րա­ծութ­յուն, որ­տեղ ձիու մե­դիա­տիվ գոր­ծա­ռույ­թը ստա­նում է ա­ռա­վել հետ­ևո­ղա­կան և մար­դա­բա­նո­րեն նշա­նա­կա­լի մարմ­նա­վո­րում: Այս դի­տանկ­յու­նից ձիու կեր­պա­րը ներ­կա­յա­նում է որ­պես միջ­նոր­դութ­յան և հո­գեու­ղեկ­ցութ­յան յու­րա­հա­տուկ ա­ռաս­պե­լա­պոե­տիկ մո­դել, ո­րը միա­վո­րում է տա­րա­սեռ մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­նե­րը՝ անց­ման և տ­րանս­ֆոր­մա­ցիա­յի ընդ­հա­նուր տրա­մա­բա­նութ­յան մի­ջո­ցով:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Նատալիյա Գոնչար-Խանջյան, Երևանի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների թեկնածու, դոց
    Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ
    Երևանի պետական  համալսարան
    Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հղումներ

Adkins B. (2015). Deleuze and Guattari’s A Thousand Plateaus: A Critical Introduction and Guide. – Edinburgh: Edinburgh University Press. – 272 p.

Afanasiev A.N. (1865). Poeticheskie vozzreniya slavyan na prirodu. Opyt sravnitelnogo izucheniya slavyanskikh predanii i verovanii, v svyazi s mificheskimi skazaniyami drugikh rodstvennykh narodov. Vol. 1. – M.: Izdanie K. Soldatenkova. – 800 s. [Electronic resource]. Available at: https://www.booksite.ru/fulltext/afanas1/text.pdf

Bortnikova Yu.A., Naumenko O.N. (2022). Musulmanskii «Belyi kon» i obsko-ugorskii «Belyi olen»: tochki soprikosnoveniya v religioznoi kulture korennykh narodov Severa. Genesis: istoricheskie issledovaniya. No. 1. DOI: 10.25136/2409-868X.2022.1.34712 [Electronic resource]. Available at: https://surl.li/vegaxz (in Russian).

Campbell J. (2004). The Hero with a Thousand Faces. – Princeton, NJ: Princeton University Press. – 418 p.

Dal V. (1955). Tolkovyi slovar velikorusskogo yazyka. Vol. II. – M.: Gosudarstvennoe izdatelstvo inostrannykh i natsionalnykh slovarei. – 24,375 usl. pech. l. (in Russian).

Eliade M. (1972). Shamanism: Archaic Techniques of Ecstasy / trans. from the French by W. R. Trask. – Princeton, NJ: Princeton University Press. – 610 p.

Krishnananda S. (1983). The Brihadaranyaka Upanishad. Chapter I. First Brahmana: The Universe as a Sacrificial Horse [Electronic resource]. Available at: https://www.swami-krishnananda.org/brdup/brhad_I-01.html

Lévi-Strauss C. (1955). The Structural Study of Myth. The Journal of American Folklore. Vol. 68, No. 270. Myth: A Symposium. – P. 428–444.

Lindow J. (2001). Norse Mythology: A Guide to the Gods, Heroes, Rituals, and Beliefs. – Santa Barbara, CA: ABC-Clio. – 365 p.

Morozova T.P. (2019). Kon-solntse v slavyanskoi yazycheskoi mifologii. Vestnik slavyanskikh kultur. Vol. 52. [Electronic resource]. Available at: https://surl.li/vlnrhn (in Russian).

Ovid. (2022). Metamorphoses / trans. with an introduction by Stephanie McCarter. – New York: Penguin Books. – 560 p.

Propp V.Ya. (2000). Istoricheskie korni volshebnoi skazki. Razdel «Zagrobnye dariteli». Umershii otets. – M.: Labirint. – 336 s. (in Russian).

Rybakov B.A. (2013). Yazychestvo drevnikh slavyan. – M.: Akademicheskii Proekt. – 640 s. (in Russian).

Skazka-bylina pro Ilyu Muromtsa. In: Byliny v zapisyakh i pereskazakh XVII–XVIII vekov [Electronic resource]. Available at: https://feb-web.ru/feb/byliny/texts/imu/imu-313-.htm

The Holy Bible. (2018). Authorized King James Version. – Nashville, TN: Thomas Nelson. – 3327 p.

Toporov V.N. (1995). Mif. Ritual. Simvol. Obraz: Issledovaniya v oblasti mifopoeticheskogo. Izbrannoe. – M.: Izdatelskaya gruppa «Progress» – «Kultura». – 624 s. (in Russian).

Toporov V.N. (2010). Mirovoe derevo: Universalnye znakovye kompleksy. Vol. 1. – M.: Rukopisnye pamyatniki Drevnei Rusi. – 448 s. (in Russian).

Tumanyan G.S. (2023). Zhertvoprinoshenie konya v pogrebalnykh obryadakh (po dannym pogrebenii epokhi bronzy i rannego zheleza v Armenii). Rossiiskaya arkheologiya. No. 1. – P. 70–83 [Electronic resource]. Available at: https://surl.lt/cuqhwm (in Russian).

Williams J. (2008). Gilles Deleuze’s Logic of Sense: A Critical Introduction and Guide. – Edinburgh: Edinburgh University Press. – 256 p.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-10-22

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Գոնչար-Խանջյան Ն. (2026). Ձին որ­պես միջ­նորդ և հո­գեու­ղե­կից. ա­ռաս­պե­լա­բա­նա­կան ա­վան­դույ­թից մինչև ռու­սա­կան բա­նահ­յու­սութ­յուն. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(3(51), 19-30. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.3.019

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 77-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար:

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները