Ժամանակակից ֆիթնեսային տերմինների հայերենացման ուղիները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.085

Բանալի բառեր:

տերմին, տերմինի հայերենացում, մկանային համակարգ, պատճենում, կիսապատճենում, իմաստային նորաբանություն, հայերեն համարժեք

Ամփոփում

Սույն հոդվածում փորձել ենք ներկայացնել այն ուղիները, որոնցով կարելի կլինի ժամանակակից ֆիթնես ոլորտի տերմինային համակարգը հնարավորինս հայերենացնել ու կայունացնել: Ուստի ելնելով մեր լեզվի զարգացման ընդհանուր միտումներից` փորձել ենք որոշ տերմինների հայերեն համարժեքները ստեղծել`հուսալով, որ տևական և երկար գործածության արդյունքում դրանց մի մասի առավել հաջողված տարբերակները ավելի լայն ճանաչում կստանան: Օտար բառերի հայերեն համարժեքներն ստեղծելու համար հիմք ենք ընդունել մարդու մկանային համակարգի և մարմնի մասերի անվանումների հայերեն թարգմանությունը, քանի որ դրանք ֆիթնեսային բաղադրյալ տերմինների բաղկացուցիչ մաս են կազմում: Այսինքն` արդի ֆիթնեսային տերմինների հայերենացման բանալին նախ և առաջ մարդու մկանային համակարգի անգլերեն անվանումների ճշգրիտ թարգմանությունն է: ժամանակակից ֆիթնեսային տերմինների մեծ մասը հիմնված է նաև մարդկային տարբեր շարժումների, մարմնի ընդհանուր դրության և վիճակի վրա, որոնք հիմնականում անգլերեն անվանումներն են, ուստի մենք ճշգրտել ենք նաև դրանց հայերեն համարժեքները: Ֆիթնեսային օտար տերմինների հայերեն համարժեքները ստեղծել ենք երկու ճանապարհով՝ պատճենման և կիսապատճենման: Տերմինների հայերենացման երրորդ ճանապարհ ենք դիտարկել բառիմաստի զարգացումը, քանի որ համագործածական հարյուրավոր բառեր ֆիթնեսում վաղուց արդեն վերածվել են տերմինների: Օգտվել ենք նաև ռուսերենի փորձից, որտեղ, ի տարբերություն հայերենի, ֆիթնեսային տերմինները շատ թե քիչ մշակված են:

Հեղինակի կենսագրությունը

  • Ռիտա Սաղաթելյան, Երևանի պետական համալսարան

    բ․ գ․ թ․, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

Հղումներ

Աղայան, Էդ. (1984): Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան։ (Aghayan, Ed. (1984): Ōndhanur ew haykakan baragitut‘yun, Yerevan).

Ավետիսյան, Յու. և այլք (2014): Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք Ա, Երևան: (Avetisyan, Yu. ew aylk‘ (2014): Hayots lezuw ew khosqi mshakut‘yun, girk‘ A, Yerevan).

Ավետիսյան, Յու. և այլք (2015): Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք Բ, Երևան։ (Avetisyan, Yu. ew aylk‘ (2015): Hayots lezuw ew khosqi mshakut‘yun, girk‘ B, Yerevan).

Ավետիսյան, Յու., Թելյան, Լ., Սարգսյան, Լ., (2020): Արդի հայերենի բառապաշարը, Երևան։ (Avetisyan, Yu., T‘elyan, L., Sargsyan, L. (2020): Ardi hayereni barapashary, Yerevan).

Արդի հայերենի բառապաշարի զարգացման հիմնախնդիրներ (հոդվածների ժողովածու) (2020): Երևան։ (Ardi hayereni barapashari zargatsman himnakhndirner (hodvats‘neri žołovatsu) (2020): Yerevan).

Բարսեղյան, Հ. (2006): Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու, Երևան։ (Barseghyan, H. (2006): Terminabanakan ew uxxagrakan teghekatu, Yerevan).

Սաղաթելյան, Ռ. (2021), Բառիմաստի ընդլայնումը որպես ֆիթնեսային տերմինների առաջացման աղբյուր // Բանբեր Երևանի համալսարանի․ Բանասիրություն, № 2, 72-79 էջեր: (Saghat‘elyan, R. (2021): Barimasti əndlaynumë orpes fitnessayin terminneri arajatsman aghbyur // Banber Yerevani hamalsarani: Banasirut‘yun, № 2, 72-79 ejer).

Սուքիասյան, Ա. և այլք (2017): Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն), Երևան։ (Sukiasyan, A. ew aylk‘ (2017): Zhamanakakits‘ hayots lezuw (hnchyunabanut‘yun, baragitut‘yun, barakazmut‘yun), Yerevan).

Բառարաններ (Bararanner)

Աղայան, Էդ. (1976): Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան։ (Aghayan, Ed. (1976): Ardi hayereni bacatrakan bararan, Yerevan).

Ասմանգուլյան, Ա. և Հովհաննիսյան, Մ. (1984): Անգլերեն – հայերեն բառարան, Երևան։ (Asmangulyan, A. ew Hovhannisyan, M. (1984): Angleren – hayeren bararan, Yerevan).

Բարաթյան, Ն. (2011): Անգլերեն – հայերեն բառարան, Երևան։ (Baratyan, N. (2011): Angleren – hayeren bararan, Yerevan).

Ղարիբյան, Ա. (1977): Ռուս – հայերեն բառարան, Երևան։ (Gharibyan, A. (1977): Rus – hayeren bararan, Yerevan).

Համացանցային աղբյուրներ

https://www.livestrong.com/article/534321 – five – types – of – fitness – training/

https://www.webmd.com/fitness – exercise/features/fitness – programs – that – fit#1

http://www.englishdom.com

http://www.armsport.am/hy

https://sport.news.am/arm

http://niv.ru/doc/sport/slovar/slovar-bodibildinga-fitnesa-u-ya.htm

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-03

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Սաղաթելյան Ռ. (2025). Ժամանակակից ֆիթնեսային տերմինների հայերենացման ուղիները. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(2 (47), 85-97. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.085

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները