Լեզվական կաղապար. Հաղորդող և ներգործող լեզվատարրերի համատեղ գործածությունը ԶՀՄ լեզվում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.048

Բանալի բառեր:

լեզվական կաղապար, ընդհանուր լեզվակաղապար, մեդիալեզվակաղապար, խոսքային բանաձևեր, արտալեզվական գործոններ, լեզվական-մտային գործոններ, հաղորդող և ներգործող լեզվատարրեր, գործառման ոլորտ, գործառույթներ

Ամփոփում

Ժամանակի ընթացքի մեջ զանգվածային հաղորդակցման միջոցների լեզուն վերափոխվում է՝ արձագանքելով տեղեկատվության տարածման արագությանը, ազդեցության միջոցների բազմազանությանը և լսարանի պահանջների փոփոխությանը: Այդ փոփոխությունների պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ստանում լեզվական կաղապարների (շտամպների, խոսքային բանաձևերի, կրկնվող կառուցվածքային միավորների) գործածությունը, որոնք ապահովում են թե՛ հաղորդակցության հստակությունն ու մատչելիությունը, թե՛ ազդեցիկության բարձր մակարդակը:

ԶՀՄ լեզուն՝ որպես հանրային խոսույթի կարևոր տարր, միաժամանակ պարունակում է ինչպես հաղորդող (ինֆորմատիվ), այնպես էլ ներգործող (ապելյատիվ, պերսուազիվ) տարրեր: Դրանց համատեղ գործածությունը դրսևորվում է հատկապես կաղապարների մեջ՝ ձևավորելով արժեքային, գնահատողական և գաղափարական հարանշանակությամբ (կոննոտացիաներով) հագեցած միավորներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են լրագրողական տարբեր ժանրերում:

Հոդվածում ներկայացվում են կաղապարների՝ որպես կառուցվածքային և գաղափարական միջոցների գործառական հնարավորությունները զանգվածային հաղորդակցության տարբեր միջոցներում, դրանց հաղորդակցական նշանակությունը տարբեր ժանրերում, վերլուծվում և նկարագրվում են հաղորդող և ներգործող բաղադրիչների համատեղ գործածությունն ու փոխազդեցությունը՝ որպես ԶՀՄ լեզվի առանցքային հատկանիշ:

Հեղինակի կենսագրությունը

  • Յուրի Ավետիսյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ

Հղումներ

Davtyan, Yu. 2006. Arevelahay mamuli lezun hetkhorhrdayin shrjannum, Er. (in Armenian).

Kostomarov, V. G. 1971. Russkiy yazyk na gazetnoy polose, M. (in Russian).

Vinokur, A. 1929. Kultura jazyka, M. (in Russian).

Shalunts, R. 1987. Mamuli yev hraparakashut’yan lezun, Er. (in Armenian).

Petrosyan, H. 1987. Hayerenagitakan bararan, Er. (in Armenian).

Tretyakov, V. 2004. Kak stat’ znamenitim zhurnalistom, M. (in Russian).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-11-06

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Ավետիսյան Յ. . (2025). Լեզվական կաղապար. Հաղորդող և ներգործող լեզվատարրերի համատեղ գործածությունը ԶՀՄ լեզվում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 16(3 (48), 48-62. https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.3.048

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները