Պատմագրական մետագեղարվեստականության տեսությունը իբրև հետմոդեռն պատմավեպի քննության մեթոդաբանություն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.1.050Բանալի բառեր:
հետմոդեռնիզմ, միջտեքստայնություն, Լինդա Հաթչոն, պատմագրական մետագեղարվեստականություն, մետապատմավեպԱմփոփում
Հոդվածում քննվում է հետմոդեռնիստական պատմավեպի քննության տեսությունը, որն առաջ է քաշել կանադացի տեսաբան Լինդա Հաթչոնը։ Նա 1988 թվականին առաջարկել է «պատմագրական մետագեղարվեստականություն» (historiographic metafiction) եզրույթը՝ որպես քննության արդյունավետ միջոց այնպիսի վեպի, որը համատեղում է պատմությունն ու գեղարվեստական գրականությունը՝ բացահայտելով պատմությունը՝ որպես կառուցված պատում, այլ ոչ թե բացարձակ ճշմարտություն: Պատմագրական մետագեղարվեստականությունը միավորում է պատմական վեպի և մետագրական տարրերը։ Այս տիպի գործերը հաճախ կասկածի տակ են դնում պատմության ներկայացման օբյեկտիվությունը՝ ընդգծելով, որ պատմությունը տեքստային է, կառուցվում է նարատիվների միջոցով և ենթակա է սուբյեկտիվ մեկնաբանությունների։ Պահպանվում է գեղարվեստական ինքնավարությունը, և միաժամանակ տեքստը վերադարձվում է «աշխարհ», բայց ոչ թե «սովորական իրականություն», այլ դիսկուրսի «աշխարհ», տեքստերի և ինտերտեքստերի «աշխարհ»: Այս տեսակի վեպը ինքնավերլուծական է, ընդունում է իր սեփական գեղարվեստական բնույթը՝ հարցականի տակ դնելով պատմական ճշմարտությունը և պատմության գրվածքը: Այն օգտագործում է միջտեքստային, պարոդիկ և լեզվական խաղի տեխնիկաներ՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես են ձևավորվում պատմական նարատիվները, և մարտահրավեր նետելու պատմության ու գեղարվեստական գրականության միջև ավանդական տարբերակումներին:
Ուսումնասիրությունն արդիական է հայ գրականագիտության մեջ, քանի որ Լ․ Հաթչոնի առաջարկած տեսությունը կարևոր գործիք կարող է դառնալ հետանկախության, մասնավորապես հետպատերազմյան տարիներին ստեղծված և ստեղծվող պատմական թեմատիկայով հետմոդեռնիստական բնույթի վեպերի քննության հարցում։
Հղումներ
Hutcheon L. (1988): A Poetics of Postmodernism: History, Theory, Fiction, New York and London: Routledge, p. 268.
Hutcheon L․ (1988): The Canadian Postmodern a Study of Contemporary English-Canadian Fiction. Toronto, New York: Oxford University Press, –230 p.
Hutcheon L. (1989): “Historiographic Metafiction Parody and the Intertextuality of History” Intertextuality and Contemporary American Fiction. Ed. O'Donnell, P., and Robert Con Davis. Baltimore: Johns Hopkins University Press. pp. 3-32.
Kristeva YU. (2000): Bakhtin, slovo, dialog i roman // Frantsuzskaya semiotika: ot strukturalizma k poststrukturalizmu / per. s fr., sost., vstup. st. G.K. Kosikova. M.: IG Progress, s. 427–457 (in Russian).
Plett H. F. (1991): Intertextuality, Print Book, English, pp. 225–236․
Սիմյան Տ․ Պատմության ու պատմագիտության մեթոդաբանական մի քանի խնդիրների շուրջ (Լ. Ֆոյխտվանգերի հոդվածների հիման վրա) // Լրաբեր հասարակական գիտությունների, № 2-3, էջ 100-113։ [Simyan T․ 2012. Patmut’yan u patmagitut’yan met’vodabanakan mi k’ani khndirneri shurj (L. Foykhtvangeri hodvatsneri himan vra) // Lraber hasarakakan gitut’yunneri, N 2-3, 100-113]. https://arar.sci.am/Content/39360/file_0.pdf
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Hasmik Hakobyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.