Կարոտի և նահանջի պատկերայնությունը Արմեն Դարյանի պատմվածքներում

Հեղինակներ

  • Նաիրա Բալայան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ , ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ https://orcid.org/0000-0003-3530-3434

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.036

Բանալի բառեր:

միահյուսված կառույց, օտարի բարդույթ, ինքնության կորուստ, խորհրդապատկեր, անտրոպոնիմ, տոպոնիմ

Ամփոփում

Լիբանանահայ գրող, թարգմանիչ Արմեն Դարյանի գրական ժառանգության մեջ առանձնակի տեղ են գրավում կարոտի և նահանջի թեմայով պատմվածքները, որոնք դարձել են սույն հետազոտական աշխատանքի առարկան: Քննելով պատմվածքների թեմատիկ և կառուցվածքային առանձնահատկությունները՝ հոդվածում առաջարկվում է տեսակետ, ըստ որի՝ Դարյանի գեղարվեստական համակարգում կոմպոզիցիոն մասերը, նրանց միահյուսումները արված են կերպարաստեղծման հատուկ միտումով: Ուսումնասիրության նպատակն է պատմվածքներում բացահայտել կարոտի պատկերների ու խորհրդանիշների կիրառման ձևերը և նահանջի մեխանիզմները: Հոդվածում առաջադրված են մի քանի խնդիրներ՝ ա) ուսումնասիրել կարոտի էթնոմշակութային խորհրդապատկերայնությունը, բ) մեկնաբանել պատմվածքների հերոսների անունների ընտրությունը, գ) քննել նահանջի խնդիրը տարեց հերոսների և նրանց զավակների փոխհարաբերությունների համատեքստում: Հետազոտությունն իրացվել է վերլուծական ու համադրական մեթոդների կիրառմամբ: Էթնոմշակութային-մարդաբանական մոտեցումներով ուսումնասիրվել է պատմվածքների խորհրդապատկերայնությունը, լեզվահոգեբանական օնոմաստիկ (անունագիտական) գործիքի միջոցով ներկայացվել, մեկնաբանվել են անտրոպոնիմները և դրանց շրջումը, «օտարի բարդույթ»-ի սոցիալ-հոգեբանական մոտեցման միջոցով ներկայացվել են հերոսների կարոտի ձևավորման հայեցակետերը: Հոդվածի արդիականությունը պայմանավորված է Դարյանի պատմվածքների՝ կարոտի և նահանջի պատկերավորման համակարգի նոր, միջգիտակարգային վերլուծությամբ:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Նաիրա Բալայան, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

    բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, «Հայբուսակ» համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, դասախոս

Հղումներ

Akhtar, S. (1999). The Immigrant, the Exile, and the Experience of Nostalgia. Journal of Applied Psychoanalytic Studies, 1(2), pp. 123–130.

Balayan, N. (2024). Hishoghut'yun, town, havat. E'duard Poyatchyani «Hoghy'» jhoghovac'un, Grakanagitakan handes, 2 (29), e'j 179-200. DOI: 10.54503/1829-0116-2024.2-179

Dallaqyan, K. (2000). «Nahanji grakanut'yun» haskacut'yan harci shurj. Lraber hasararakan gitut'yunneri, 2(2), e'j 3-15.

Daryan, A. (1988). Mer hacy'. Yerevan: Sovetakan grogh.

Daryan, A. (1964). Xarisxen her'u. Beyrut':Atlas.

Demirtchyan, R'. (1994). Karoti ev nahanji t'eman sp'yur'qahay grakanut'yan mej. Lraber hasararakan gitout'yunneri, 1(1), e'j 85-90.

Hrustaleva, N. (2019). Perezhivanie psihicheskoj travmy i pechali v usloviyah emigracii. Vestnik Sankt-Peterburgskogo universiteta. 12(1), ss. 253–260.

Kirpicheva, O. (2016) Sociokul'turnye antroponimicheskie stereotipy. Izvestiya Volgogradskogo gosudarstvennogo social'no-pedagogicheskogo universiteta. Filologicheskie nauki, 3, ss.127-130.

Marut'yan, T'. (2019). Ceghaspanut'yan artacolumy' Simon Simonyani steghc'agorc'ut'yunnerum.Gitakan Arcax, 1(2), e'j 322-334.

Petrosyan, A. (2019), Armyanskie etnonimy v svete dannyh etnogonicheskogo predaniya. Indoevropeyskoe yazikoznanie i klassicheskaya filologiya, XXIII, ss. 843-855. DOI:10.30842/ielcp230690152362

Privalova, I. (2005). Interkul'tura i verbal'ny znak (lingvokognitivnye osnovy mezhkul'turnoy kommunikacii). Moskva: Gnozis.

Rut, M. (2001). Antroponimy: razmyshleniya o semantike. Izvestiya Ural'skogo gosudarstvennogo universiteta, 20, ss. 59-64.

Sevan, G. (1997). Sp'yur'qahay grakanut'yan patmut'yan urvagc'er (1946-1985). Yerevan: GAA «Gitut'yun» hrat.

Shahinyan, T. (2013). Hrach Zardaryan, E'jmiac'in։ KT'(Z), e'j 113-123.

Sokolova, M. G. (2023) Realizaciya tradicionnyh obrazov sravneniya komparativnyh tropov s diminutivnymi dendronimami v russkoj poyezii XIX–XXI vekov. Izvestiya Saratovskogo universiteta. Seriya: Filologija. Zhurnalistika, 23(2), ss. 108–114. DOI: 10.18500/1817-7115-2023-23-2-108-114

T'e'ole'olean, M. (1977). Dar my' grakanut'yun, ht. B. Boston: H.B.Y'. Miut'ean Aleq Manukean mshakut'. himnadrami hrat.

Uryadova, A. (2019). Nostal'giya emigracii: emocii, pamyat', istoriya. Vestnik Yaroslavskogo gosudarstvennogo universiteta: Seriya Gumanitarnye nauki, 2 (48), ss. 13-17.

Yericanc, M. (1929). Nshmarner ev tpavorut'yunner. Yar'aj, 996 (E tari), e'j 2.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-10

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Բալայան Ն. (2026). Կարոտի և նահանջի պատկերայնությունը Արմեն Դարյանի պատմվածքներում. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(2(50), 36-50. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.036

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 91-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: