Արևմտահայ և արևելահայ տաղաչափության մի քանի սկզբունքային տարբերությունների մասին
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.006Բանալի բառեր:
տաղաչափություն, ռիթմագիտություն, վանկական ոտանավոր, շեշտի կայուն դիրք, բառաբաժանում, Արսեն Ղազիկյան, արևելահայ պոեզիա, բառերի սղում, բառերի երկարացումԱմփոփում
Հոդվածում քննության են առնված արևելահայ և արևմտահայ բանաստեղծության մի շարք սկզբունքային տարբերություններ, որոնք ի հայտ են եկել հատկապես XIX դարի կեսերից։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհաբար լեզվի գեղարվեստականացման առաջին քայլերն էին արվում, և լեզվի երկու ճյուղերի հնչյունական, շեշտային, արտասանական տարբերությունները ցայտուն կերպով դրսևորվում էին նաև բանաստեղծական խոսքի կառուցման ձևերում։ X-XII դդ. ձևավորված վանկական ոտանավորը մշակել էր մի շարք սկզբունքներ, որոնք անցան հաջորդ դարաշրջանների բանաստեղծությանը և հիմնավորվեցին Մխիթարյանների տեսական աշխատություններում (Բագրատունի, Հյուրմյուզյան, Տիրոյան, Ղազիկյան և այլք)։ Կարևորագույն հարցը, որ ծագում էր այդ ընթացքում, վերաբերում էր բանաստեղծական տողում կայուն շեշտերի (կոնստանտների) կարևորությանը և դրանց ռիթմաստեղծիչ գործառույթին։ Մխիթարյանները պարտադիր էին համարում անդամահատումը շեշտով ընդգծելը, այնինչ XIX դարավերջի արևելահայ պոեզիան արդեն հրաժարվում էր այդ սկզբունքից և առավել կարևորում անդամների վանկական հավասարությունն ու շարահյուսական ինքնուրույնությունը։ Երկու լեզուների տաղաչափական այդ տարբերություններն աննկատ չեն մնացել և նույնիսկ առիթ են տվել արևմտահայերի կողմից անհարկի քննադատությունների։ Այդպիսի օրինակ է Ա. Ղազիկյանի գրախոսականը («Բազմավէպ», 1899, թիվ 4)՝ գրված Ալ. Ծատուրյանի բանաստեղծական ժողովածուի առիթով։ Հայկական պոեզիայի երկու հատվածների համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ արևմտահայ վանկական ոտանավորը ինչ-որ առումով միջանկյալ ձև է, որը միավորում է շեշտային և վանկական սկզբունքները։ Սա է նաև պատճառը, որ արևմտահայ պոեզիան նախընտրում էր քառավանկ և եռավանկ անդամները, քանի որ շեշտի կայուն դիրքի պահանջը բանաստեղծներին ստիպում էր օգտագործել ավելի կարճ անդամներ, իսկ արևելահայ բանաստեղծության մեջ հնգավանկ անդամներն ավելի գերիշխող դիրք ունեն։
Ներբեռնումներ
Հղումներ
Աբեղյան Մ. (1970)։ Երկեր, հ. Դ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ. (Abeġyan M. (1970): Erker, h. D, Erevan, HSSH GA hrat.):
Ալիշան Ղ. (1858)։ Նուագք, Գ, Վենետիկ, Սբ. Ղազար (Alishan Ġ. (1858)։ Nuagq, G, Venetik, Sb. Gazar):
Անթիմոսեան Ա. (1821)։ Քերականութիւն գաղղիական, Վենետիկ, Սբ . Ղազար (Antimosean A. (1821)։ Qerakanut‘yun gaggiakan, Venetik, Sb. Gazar):
Ավետիսյան Յու. (2002)։ Արևմտահայ բանաստեղծության լեզուն, Երևան, ԵՊՀ հրատ. (Avetisyan Yu. (2002)։ Arevmtahay banastexgtut‘yan lezun, Erevan, EPH hrat.):
Դուրյան Պ. (1971)։ Երկերի ժողովածու երկու հատորով, հ. 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ. Duryan P. (1971): Erkeri zoġovacu erku hatorov, h. 1, Erevan, HSSH GA hrat.):
Թիրեաքեան Յ. (1922)։ Հայկական տաղաչափութիւն, Նյու-Յորք (Tireaqean H. (1922): Hajkakan taġachaput‘yun, New-York):
Թումանյան Հ. (1988)։ Երկերի լիակատար ժողովածու, հ. 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հարտ. (Tumanyan H. (1988): Erkeri liakatar zoġovacu, h. 1, Erevan, HSSH GA hrat.):
Իսահակյան Ավ. (1973)։ Երկերի ժողովածու, հ. 1, Երևան, «Հայաստան» (Isahakyan Av. (1973): Erkeri zoġovacu, h. 1, Erevan, «Hayastan»):
Իսահակյան Ավ. (1977)։ Երկերի ժողովածու, հ. 2, Երևան, «Հայաստան» (Isahakyan Av. (1977): Erkeri zoġovacu, h. 2, Erevan, «Hayastan»):
Հիւրմիւզեան Եդ. (1839)։ Առձեռն բանաստեղծութիւն համառօտեալ, Վենետիկ, Սբ. Ղազար (H‘yurm‘yuzean Ed. (1839): Artsern banastegcut‘yun hamaroteal, Venetik, Sb. Gazar):
Ղազիկեան Ա. (1899)։ Գրախօսական ակնարկներ, «Բազմավէպ», 1899, հ. 4 (Ġհazikyan A. (1899): Grakhosakan aknarkne r, «Bazmavep», 1899, h. 4):
Մեծարենց Մ. (1981)։ Երկերի լիակատար ժողովածու, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ. (Mecarenc M. (1981): Erkeri liakatar zoġovacu, Erevan, HSSH GA hrat.):
Ներսես Շնորհալի (1968)։ Յաղագս երկնի և զարդուց նորա, Հայելուկներ, Ողբ Եդեսիոյ, Երևան, «Հայաստան» (Nerses Shnorhali (1968): Yaġags erkni ev zarduc nora, Hanelukner, Vogb Edesioj, Erevan, «Hayastan»):
Չոպանյան Ա. (1980)։ Նամականի, Երևան, «Սովետական գրող» (Chopanyan A. (1980): Namakani, Erevan, «Sovetakan groġ»):
Չոպանյան Ա. (1988)։ Երկեր., Երևան, «Սովետական գրող» (Chopanyan A. (1988): Erker, Erevan, «Sovetakan grog»):
Պապայան Ռ. (1973)։ Վանկային և շեշտային սկզբունքների հարաբերությունը հայ ոտանավորում, «Բանբեր Երևանի համալսարանի», 1973, թիվ 1 (Papayan R. (1973): Vankayin ev sheshtayin skzbunqneri haraberut‘yuny hay votanavorum, «Banber Erevan hamalsarani», 1973, 1):
Ջրբաշյան Էդ. (1976)։ Պոետիկայի հարցեր, Երևան, «Հայաստան» (Jrbashyan Ed. (1976): Poetikaji hartser, Erevan, «Hayastan»):
Սեւակ Ռ. (1997)։ Երկեր, Էջմիածին, Մայր աթոռ (Sevak R. (1997): Erker, Echmiacin, Mayr ator):
Տերյան Վ. (1985)։ Բանաստեղծություններ. Լիակատար ժողովածու, Երևան, «Սովետական գրող» (Teryan V. (1985): Bananstegcut‘yunner. Liakatar zoġogvacu, Erevan, «Sovetakan groġ»):
Տիրոյեան Աթ. (1912)։ Բանաստեղծական լեզուն և հայկական չափին գրաւած տեղը, «Բազմավէպ», 1912, թիվ 10-11 (Tiroeyan At. (1912): Banasteġcakan lezun ev hajkakan chapin gravac teġy, «Bazmavep», 1912, 10-12):
Տիրոյեան Աթ. (1913)։ Արուեստ տաղաչափութեան, Վենետիկ, Սբ. Ղազար (Tiroeyan At. (1913): Aruest taġashaput‘yan, Venetik, Sb. Gհazar):
Навасардян В. С. (1977)։ К Вопросам метрики восточноармянского стиха, «Բանբեր երևանի համալսարանի», 1977, 3 (Navasardyan V. (1977): K voprosam metriki vostochnoarmqnskogo stikha, «Banber Erevan hamalsarani», 1977, 3):
Тынянов Ю. (1965)։ Проблемы стихотворного языка. Москва, «Советский писатель» (Tinyanov Yu. (1965): Problemi stikhotvornogo yazika, Moskva, «Sovetskij pisatel»):
Томашевский Б. В. (1959)։ Стилистика и стихосложение, Ленинград (Tomashevskij B. V. (1959): Stilistika I stikhoslojenie, Leningrad):
Томашевский Б. В. (2007)։ Избранные работы о стихе. Учебное пособие, СПб., Изд. СПбГУ (Tomashevskij B. V. (2007): Izbrannie raboti o stikhe. Uchebnoe posobie, SPb., Izd. SPbGY):
Якобсон Р. (1923)։ О чешском стихе преимущественно в сопостовлении с русским, РСФСР, Гос. Изд. (Yakobson R. (1923): O chekhsom stikhe preimushchestvenno v sopostivlenii s pusskim, RSFSR, Gos. Izd.):
Attridge Derek (1982)։The Rhythms of English Poetry, London-N.-Y., Routledge.
Pilshchikov, Igor (2024)։ The Concepts of “Verse”, “Meter” and “Rhythm” in Russian Verse Theory // Studia Metrica et Poetica 11.1 (2024): 91–117.P. 100. https://doi.org/10.12697/SMP.2024.11.1.04
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Ashkhen Jrbashyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.